Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելը հեռանկարում հսկայական վնաս կհասցնի Միացյալ Նահանգներին: Այդ կարծիքն է արտահայտել Կոնգրեսի Սենատի անդամ Ռենդ Փոլը (հանրապետական, Կենտուկի նահանգ) կիրակի CNN հեռուստաընկերության եթերում:
Սենատորը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենթի գործընթացի իրական պատճառը հանրապետական Թրամփի քաղաքականության հետ ընդդիմադիր կուսակցության անհամաձայնությունն է: «Նախընտրական քարոզարշավի եւ նրա վարչակազմի աշխատանքի ամբողջ ընթացքում նախագահի ելույթները լսելու դեպքում պարզ է դառնում, որ նա հետեւողաբար պայքարում է կոռուպցիայի դեմ արտասահմանյան օգնություն տրամադրելու ժամանակ»,-նշել է Փոլը՝ նկատի ունենալով անցած ամառ Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնությունը դադարեցնելու ակտուալ հարցը:
«Ինձ հետ յուրաքանչյուր զրույցի ժամանակ նախագահը դժգոհում է, որ ուրիշ երկրները մեզնից միջոցներ են ստանում, սակայն չեն վարվում այնպես, ինչպես մենք ենք խնդրում, եւ ցույց են տալիս, որ վատ դաշնակիցներ են: Ես համարում եմ, որ դեմոկրատները փորձում են իմփիչմենթ հայտարարել նրա քաղաքական կուրսի պատճառով, որի հետ նրանք համաձայն չեն»,-նշել է սենատորը՝ հավելելով, որ ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերելը, ըստ ամենայնի, չի կարող հաղթահարել կառուպցիան առանձին երկրում:
«Ես հույս ունեմ, որ այդ ամենը չի հասնի իրավիճակին, երբ անհրաժեշտ կլինի կամ հեռացնել նախագահներին իշխանությունից, կամ բանտարկել նրանց վերջիններիս քաղաքականությունը չընդունելու պատճառով: Ես գտնում եմ, որ այդպիսի տարբերակը կհիմարացնի եւ կոչնչացնի մեր երկիրը»,-նախազգուշացրել է Փոլը: Նա վստահություն է հայտնել, որ երկրի ղեկավարն ուներ լուրջ պատճառներ Կիեւին խնդրելու, որ ավարտին հասցնի հետաքննությունը Burisma գազային ընկերության նկատմամբ, որի ղեկավար կազմում ներառված էր ԱՄՆ-ի նախկին փոխնախագահի որդի Հանթեր Բայդենը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ