Անհամբեր սպասում եմ, որ գնամ դատարան․ Արա Բաբլոյան
Երեկ տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Չնայած լուրեր կային, որ գոնե սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանքը կարճվելու է, որովհետեւ հիմքերն իսպառ բացակայում են։
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Նշենք, որ գործի հիմքում ընկած է ընդամենը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումն ուշ ստանալու, բայց դրա մասին ավելի վաղ հայտարարելու հանգամանքը, որը, ինչպես հետո պարզվեց, ընդամենը եղել է ԱԺ քարտուղարության կողմից մեկ օր ուշ մուտքագրելու պատճառով ծագած տեխնիկական խնդիր։ Այսինքն՝ փաստացի Բաբլոյանը, ինչպես ինքն է նշել առաջադրված մեղադրանքի մասով, գրությունը ՍԴ-ից առձեռն ստացել է այն օրը, որ օրը որ հայտարարել է, պարզապես քարտուղարությունն է այլ ամսաթվով մուտք արել։ Մենք տեղեկացանք, որ աշխատակիցն այդ օրը, որն ուրբաթ օր է եղել, շուտ է ավարտել աշխատանքը ու դիմումը չի մուտքագրել Մալբրի համակարգում, այլ արել է երկուշաբթի օրը։ Իրավապահները, սակայն, այստեղ Սահմանադրական դատարանին տիրանալու փաստ են հայտնաբերել։ ՀՔԾ-ն Արսեն Բաբայանին կալանավորեց, սակայն 22 օր անց ստիպված եղան բաց թողնել, իսկ Արա Բաբլոյանի նկատմամբ էլ կիրառեց խափանման միջոց ստորագրությունը։
Արա Բաբլոյանը երեկ մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ «Անհամբեր սպասում եմ, որ գնամ դատարան, քանզի գտնում եմ, որ որեւիցե փաստարկ չկա, որեւիցե խախտում չկա»։
Նա նաեւ նշեց, որ հիմա չի ուզում գործի վերաբերյալ որեւէ բան ասել, երբ գործը կավարտվի, այդ ժամանակ իր կարծիքը կհայտնի։
«Դրա համար էլ ես ուզում եմ, որ մենք գնանք դատարան, որ դատարանով իրենք կարողանան հաստատել, ինչը որ չեն կարող, ես էլ կհաստատեմ, որ ես արդար եմ եւ որեւիցե խախտում չեմ արել»,-ասաց ԱԺ նախկին նախագահը։ Հարցին՝ սրա տակ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Բաբլոյանն ասաց․ «Ես ասում եմ՝ թող գործն ավարտվի, նոր իմ կարծիքը կհայտնեմ»։
Աղբյուրը՝ Հրապարակ


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ