Երգչուհի Վալերիայի որդին հիվանդանոցից տուն վերադառնալիս կրկին ավտովթարի է ենթարկվել
ՌԴ էստրադային երգչուհի Վալերիայի որդին` Արսենի Շուլգինը, որն ավտովթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում, բուժհաստատությունից դուրս է գրվել, սակայն տուն վերադառնալու ճանապարհին կրկին վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Շուլգինը պատմել է, որ այս անգամ այն մեքենային, որով վերադառնում էր տուն, հարվածել է ավտոբուսը: «Ինչպես երևում է, մեքենա նստել այլևս չի կարելի: Բարեբախտաբար, վնասվածք չեմ ստացել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Արսենի Շուլգինը վթարի էր ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվելիս: Նրա մեքենան սկսել էր սահել ճանապարհին և երիտասարդը բախվել էր եզրային արգելապատնեշին: Ամենից շատ տուժել է նրա սիրելին, որը հիվանդանոցում է գտնվում բաց կոտրվածքով: Արսենին Վալերիայի և պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի կրտսեր որդին է:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ