«Հանգիստ քնեք, իմ նախնիներ». Թինա Կանդելակիի գրառումն ու Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը
Դեռ շատ մարդիկ կասեն շնորհակալություն, կկիսվեն իրենց զգացմունքներով և հույզերով: Շատերը դեկտեմբերի 12–ն արդեն պատմական են անվանել:
Հայտնի հեռուստահաղորդավարուհի և բիզնես լեդի Թինա Կանդելակին հուզական գրառում է արել Telegram- ի իր ալիքում՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ:
«Պատմական օր է հայ ժողովրդի համար։ Հանգիստ քնեք իմ նախնիներ։ Մենք աղոթում ենք ձեզ համար, երբեք չենք մոռանա այդ ողբերգությունը և ոչ մեկին չենք թողնի, որ մոռանա», - գրել է մայրական կողմից հայուհի Թինան։
Հաղորդավարուհու գործընկերուհի և ընկերուհի, RT- ի և Sputnik- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Կանդելակիի գրառումը և շնորհակալություն հայտնել նրան հայերենով։
«Ապրես, ջան»,–գրել է նա:
Սիմոնյանը նաև մեկնաբանել է Караульный հեռուստաընկերության տելեգրամ ալիքի գրառումը։ Խմբագրությունը կարծես թե տոնել է այս իրադարձությունը հայերից ոչ պակաս` նշելով, որ «ուժը ճշմարտության մեջ է»։
«Караульный հեռուստաալիքի խմբագիրներ, հոյակապ է, ես հայտնում եմ իմ շնորհակալությունը, որն ուղեկցվում է արցունքներով։ Անցյալ հարյուրամյակին իմ նախնիների արյունն է թափվել, դաժանորեն խոշտանգվել են նրանք 1915 թվականին: Մենք հիշում ենք: Շնորհակալ եմ, որ դուք էլ եք հիշում», - գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք` ԱՄՆ Սենատը երեկ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն 4-րդ անգամ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը։
Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին` ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ