Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն չորրորդ անգամ
Այս տարի չորրորդ անգամ կանցկացվի Հայկական PR մրցանակաբաշխությունը՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանում Beeline-ի աջակցությամբ։
Մրցանակաբաշխությունը միտված է գնահատելու հանրային կապերի ու հաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքը, միևնույն ժամանակ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները, ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Հայկական Փի Ար ասոցիացիան գիտական հետազոտության հենքով մեկ տարվա ընթացքում մշտադիտարկման է ենթարկել ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները: Ֆոկուս խմբերի, ընտրված փորձագետների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իրականացվել են քննարկումներ և հարցումներ, որոնք ենթարկվել են որակական և քանակական վերլուծության: Հետազոտության արդյունքները ամփոփվելու են մրցանակաբաշխության ընթացքում:
«Հայկական Փի Ար ասոցիացիայի աչքից ոչինչ չի վրիպում՝ քաղաքականությունից մինչև բիզնես ոլորտ՝ կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվում գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը: Այս տարի հնարավորություն ենք ընձեռել, որ կառույցներն ազատորեն ներկայացնեն իրենց ծրագրերն ու իրականացրած նախաձեռնությունները. հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետները ևս կարող էին ինքնաառաջադրվել»,- նշում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:
«Մենք մեր ամենօրյա աշխատանքում ձգտում ենք ապահովել բացարձակ թափանցիկություն՝ մեր հասարակայնության հետ շփումների մեջ և չափազանց կարևորում ենք այս ոլորտը։ Վստահ եմ, որ այս տեսակ հանդիպումներն ու հանրային կապերով զբաղվող մասնագետների աշխատանքի գնահատումը միայն դրական ազդեցություն կունենա մեր երկրի զարգացման համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հետազոտության վերջնական փուլում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվում է լավագույն եռյակը: Վերջնական փուլում, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հաղթողը:
Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստան, Ռումորս մոնիթորինգ, Արլուպա, N Սվիթ ստուդիո, Հեքիմյան բենդը, Արմենիա Վայն։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ