Նոր իշխանություններն անհայտ ծագման պերֆորմանսներն ու ֆիլմերը գերադասում են ինտելեկտուալ, ուսուցողական ու հայագիտական ծրագրերից
«Իրատես» թերթը գրում է.
«Թեև կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից դեռևս չեն հստակեցնում՝ դադարեցվե՞լ է արդյոք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ֆինանսավորումը, թե՞ ոչ, բայց տրամաբանությունը հուշում է՝ ինտելեկտուալ խաղի համար սուպերնախարարությունում փող չի գտնվել:
«2010-ից Հայաստանի բոլոր կառավարությունները, այդ թվում՝ «թալանչի», «կոռումպացված» նախկինները, որպես կրթական, ինտելեկտը զարգացնող ծրագիր մշտապես գումար էին տրամադրում խաղին: Յուրաքանչյուր տարի ռուսական «Игра TV»-ից կառավարությունը, այնուհետև՝ Կրթության նախարարությունը մոտ 17 միլիոն դրամով գնում էր այն հեռարձակելու թույլտվությունը: Այս տարվա բյուջեում, փաստորեն, խաղի կազմակերպման ու հեռարձակման մասին ոչինչ գրված չէ: Ավելին, մամուլի հրապարակումներից հետո նախարարությունը լուրը չի հերքել, պարզաբանումներով հանդես չի եկել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը»:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը միակը չէ, որ դուրս է մնացել ԿԳՄՍ նախարարության հետաքրքրությունից: Նոր իշխանություններն անհայտ ծագման պերֆորմանսներն ու ֆիլմերը գերադասում են ինտելեկտուալ, ուսուցանող ու հայագիտական ծրագրերից: Մոտ մեկ տարի առաջ էլ նախարարությունը դադարեցրել էր «Հայ ասպետ» ծրագրի ֆինանսավորումը, որ 10 տարուց ավելի հարթակ էր տրամադրում Հայաստանի աշակերտներին ու ուսանողներին:
«Անհասկանալի է նախարար Արայիկ Հարությունյանի ու նրա շրջապատի տրամաբանությունը, թե ինչպես են որոշում՝ ում կամ ինչ ծրագրի իրագործմանն են գումար հատկացնում: Ստացվում է՝ անհեթեթ, արկածախնդիր ինչ-որ «ներկայացումների» համար գումար կա, իսկ մարդկանց սիրելի հաղորդման համար՝ ոչ: Տպավորություն է, թե նախարար Հարությունյանն ամեն բան անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելու համար: Վերջին շրջանում նրա կամ նրա ղեկավարած կառույցի քայլերն ու գործողությունները մեկը մյուսից քննադատելի են, իսկ մարդիկ ոչ թե Հարությունյանից, այլ միանգամից Փաշինյանից են հիասթափվում, որ իր թիմում նման կադրեր ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ մեր տեղեկությունների՝ եթե պետությունն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար այդպես էլ ֆինանսավորում չտրամադրի, ապա կազմակերպիչները մտադիր են արտասովոր քայլի գնալու ու եթեր վերադարձնելու ժողովրդական ծրագիրը: Նրանք որոշել են դրամահավաք հայտարարել ու այդ միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Վստահ են՝ ի տարբերություն սուպերնախարարության՝ մարդիկ սիրված խաղի համար հաստատ գումար կտրամադրեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո