Ախր Ֆինանսների նախարարությունն ո՞վ է, որ գումար տա, կամ չտա. Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի մասին (տեսանյութ)
Ախր Ֆինանսների նախարարությունն ո՞վ է, որ գումար տա, կամ չտա: Ֆիննախը չի որոշում՝ գումար տա՞լ, թե չտալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցի՝ այսօր Կառավարության նիստին տեղի ունեցած բուռն քննարկմանը:
«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալ, այլև ինչ-որ չափով լեգիտիմ է: Կառավարությունում են որոշում ներկայացնում, Ֆիննախն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»,-ասաց Անանյանը:
Վերջինիցս նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը կոտրելու է: Դավիթ Անանյանը, ի պատասխան, ասաց.
«Ես կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին: Դուք հարցի սխալ հասցեատեր եք ընտրել, որովհետև այդ հայտարարությունը շատ ավելի քաղաքական հայտարարություն էր, և որևէ անձի ուղղված չէր: Ցանկացած երկրում պետական համակարգը միշտ էլ գնահատվել և գնահատվում է որպես մի քիչ ավելի պահպանողական, որովհետև պետական համակարգը շատ ավելի հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չի դրսևորում, դա ընդունված է: Կարծում եմ՝ վարչապետի խոսքը հենց դրան էր ուղղված, որ հեղափոխական լինելը վերաբերում է նաև պետական համակարգին, և մենք բոլորս պետք է ջանք գործադրենք, որ կառավարությունը ևս դառնա հեղափոխական»:
Հարցին՝ որևէ գերատեսչության հետ աշխատելիս դիմադրության բախվե՞լ է, Անանյանն ասաց.
«Կառավարության ներսում կա առողջ համագործակցային մթնոլորտ, և եթե կան նաև միջգերատեսչական դիմադրություններ, դրանք խիստ պրոֆեսիոնալ հարթությունում են»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո