ԱՄՆ-ում շշի մեջ գրություն է հայտնաբերվել` 36 տարի առաջ 11-ամյա աղջկա կողմից գրված
Ամերիկացի Ջոշուա Մենդեսն ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեյփ-Կոդ լողափին զբոսնելիս շշի մեջ դրված գրություն է գտել, որն ուղարկված է եղել 36 տարի առաջ: Այս մասին հայտնում է Bengor Daily News-ը:
Ջոշուան պատմել է, որ պատահական նկատել է ապակե շիշը, որը գրեթե ամբողջովին թաղված է եղել ավազի մեջ: Ներսում նա գտել է Ջենի Բրաուն անունով 11-ամյա աղջկա կողմից գրված նամակ, որը նա գրել է 1983 թվականի մայիսի 14-ին` Ջոնսպորտ քաղաքում: Նա առաջարկել է պատասխանել իրեն և նամակում նշել է իր բնակության հասցեն:
Մենդեսն իր 73-ամյա հոր հետ որոշել է գտնել Ջենիին, սակայն կասկածել է, որ այդքան տարի անց նա շարունակում է ապրել նույն վայրում: Հայտարարությունը հրապարակվել է սոցկայքերում: Մեկնաբանությունների բաժնում արձագանքել է Քեթի Մարի Բրաուն անունով մի աղջիկ: Նա հաստատել է, որ նամակն ուղարկել է իր քույրը, որը մինչ այժմ ապրում է Ջոնսպորտում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո