Էդ մարդը էդ պաշտոնում ինքն իր դեմ ակցիա է․ պատգամավորը՝ ԿԳՄՍՆ մասին
«Հրապարակ»-ը գրում է․
«Գեւորգ Պետրոսյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի մասնակցում։ Ինչո՞ւ։ «Էդ մարդը՝ էդ պաշտոնում, ինքն իր դեմ ակցիա է. հիմա մենք ինչո՞ւ մասնակցենք մի գործընթացի, որն իր սեփական ձեռքերով է անում, եւ հետո` էնպես չէ, որ չենք անում. ՖԲ-ում ինքս, գուցե մի քիչ կոպիտ, բայց հայտնել եմ իմ տեսակետը, որ նա անելիք չունի այդ նախարարությունում։ Եթե մեկը Հովհաննես Թումանյանի քառյակներից չի կարող չորս տող մտաբերել, ապա նա ոչ մի բանի ընդունակ չէ եւ ոչինչ չի կարող «մտաբերել»»:
Ասում են` ԲՀԿ-ն աչք ունի Երեւանի քաղաքապետի աթոռի վրա։ «Չկա նման բան՝ երբեք, պարզապես, Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, ու այն ջանքերը, որ պետք է իրականացնի պետությունը ժողովրդի կյանքը բարելավելու համար, չի արվում, ամբողջովին անգործության մեջ է, ու թե կա մի մարդ, ում անձնական հեղինակությամբ կարող են իրենք Հայաստանի տնտեսությունը զարգացնել, էդ մարդը Գագիկ Ծառուկյանն է, որը հայտարարել է, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում, էն պաշտոնն էլ, որ զբաղեցնում է, նրա համար է, որ ի կատար ածի ժողովրդին տված խոստումները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո