Իշխանությունները կանցնեն «պլան Ճ-ի». ինչ է սպասվում ՍԴ դատավորներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից: Մեզ հաջողվեց զրուցել միայն նրանցից երկուսի` Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հետ, սակայն, ինչպես հայտնի է, օրենքով տրված հնարավորությունները չեն վերաբերում Արմեն Դիլանյանին և Վահե Գրիգորյանին: «Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, և դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում», – ասաց Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանը հավելեց. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, և 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում: Իսկ ի՞նչ է սպասվում այդ դեպքում. իշխանությունները երկու ծրագիր ունեն` նախ, եթե դատավորները դիմումներ չգրեն երկամսյա ժամկետում, ապա կսկսվի նրանց ունեցվածքը ստուգելու գործընթաց` փորձելով այդպես որևէ խնդրահարույց հարց գտնել և իրավական լուծում տալ: Իսկ եթե այդ տարբերակն էլ չաշխատի, թերևս կգործադրվի «պլան Ճ-ն»: Ինչպես հայտնի է, 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, սակայն բուն սահմանադրական փոփոխությունները տեղի են ունենալու երկու տարի անց` 2022 թվականին, և գործընթացի վերջնական արդյունքը պետք է լինի Սահմանադրական դատարանի լուծարումը, որպեսզի այդկերպ հաղթահարվի ճգնաժամը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո