Իտալացի աջ ծայրահեղական ընդդիմադիր գործիչը հրաժարվել է Nutella-ից՝ իմանալով, որ այն թուրքական պնդուկ է պարունակում
Իտալիայի աջ ծայրահեղական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին տեղակալ Մատեո Սալվինին հայտարարել է, որ այլևս չի հանդիսանում Nutella շոկոլադե կրեմի երկրպագու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա իմացել է, որ դրանք թուրքական պնդուկ են պարունակում: Այս մասին տեղեկացնում է independent.com կայքը:
Չնայած այն հանգամանքին, որ Սալվինին բավականին հաճախ է ազգային խոհանոցի նկարներով կիսվում և լուսանկարահանվում էսպրեսսոն ձեռքին, և իր կուսակցության կարգախոսն էլ «Առաջինն իտալացիներն» է, քաղաքական գործիչները դա համարում են նրա պոպուլիզմի մի մասը:
Ըստ նրա՝ այդ շոկոլադե կրեմն արտադրող Ferrero ընկերությունը պետք է կրեմի համար օգտագործի իտալական, այլ ոչ թե թուրքական պնդուկ:
«Ես պարզել եմ, որ Nutella-ն թուրքական պնդուկ է օգտագործում, և ես նախընտրում եմ օգնել այն ընկերություններին, որոնք օգտագործում են իտալական արտադրանք»,- ասել է նա իտալական Ռավեննա քաղաքում, երբ մի կին նրան սենդվիչ է առաջարկել:
Սակայն դժվար է ասել` արդյոք Իտալիան կկարողանա իր ռեսուրսներով բավարարել ընկերությանը, քանի որ Թուրքիան աշխարհում պնդուկի արտադրությամբ առաջատար երկիր է հանդիսանում, իսկ Ferrero ընկերությունն աշխարհում պնդուկի թիվ մեկ գնորդն է համարվում: 2015 թվականին այս ընկերությունը գնել է աշխարհում վաճառված պնդուկի 25%-ը:
Թուրքիայից հետո պնդուկի արտադրությամբ երկրորդ երկիրը հենց Իտալիան է, որն արտադրում է պնդուկի համաշխարհային պաշարի 20%-ը, իսկ առաջատար Թուրքիայի ցուցանիշը 70% է:
Սակայն հայտարարությունից հետո Սալվինին մեղմել է իր դիրքորոշումն այս հարցում՝ նշելով, որ ինքն ամեն դեպքում կուտի այդ արտադրանքը, միաժամանակ խնդրելով ընկերությանն օգտագործել իտալական արտադրանք: Այնուամենայնիվ, իր դիրքորոշումը նա մեղմել է այն բանից հետո, երբ իր սկզբնական հայտարարությունը ծիծաղի առարկա էր դարձել քաղաքական հակառակորդների կողմից, իսկ նախկին վարչապետ Մատեո Ռենցին նշել էր, որ Սալվինին, թողնելով պետական կարևորության գործերը, քննարկում է շոկոլադի հարցը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո