ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը աշխատողներին աշխատանքից ազատելը ցանկանում դարձնել հնարավորինս անաղմուկ․ հայտարարություն
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը։
«Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի 25-ից ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ռեկտորի ԺՊ-ի ծանուցումը, ինչը դատարանի կողմից արդարացիորեն կասեցվեց: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական երաշխիքներ ապահովող կառույցի և կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:
Ռեկտորի ԺՊ-ն, տեսնելով, որ կոլեկտիվ պայմանագրի խզումը կասեցվել է դատարանի կողմից, որոշել է արհմիության գործունեությանը խոչընդոտող նոր անընդունելի քայլերի դիմել: Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից: Այս մոտեցումը ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:
Առաջիկայում ֆակուլտետների, ամբիոնների և վարչական ստորաբաժանումների «օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ և ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:
Ակնհայտ է, որ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների այս գործողություները ունի մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չէ, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը, այն չստանալու դեպքում անհնար կդառանա աշխատողին աշխատանքից ազատելը:
Կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով Ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները»,-նշված է հայտարարության մեջ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո