Ռուսաստանը եւ Թուրքիան անհրաժեշտ չեն համարում ընդլայնել անվտանգության գոտին Սիրիայում
ՌԴ-ն եւ Թուրքիան չեն ընդլայնի Սոչիի համաձայնագրով համաձայնեցված անվտանգության գոտին Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Այս մասին լրագրողներին ասել է Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, հուշագրի համաձայն, որը ստորագրվել է մեր նախագահներ (Վլադիմիր) Պուտինի եւ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի կողմից, անվտանգության այդ գոտին կոնկրետ գոտի է։ Դա պետք է պահպանել այն տեսքով, որով կա այժմ։ Դա միակ ելքն է։ Ընդլայնումը ոչ մի լավ բան չի բերի»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Լավրենտեւի խոսքով՝ այժմ իրավիճակը անվտանգության գոտում քիչ թե շատ կայուն է։ «Իհարկե, կան որոշակի սադրանքներ տարբեր կողմերից։ Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, մեզ հաջողվել է կայունացնել իրավիճակն այնտեղ։ Կարծում եմ, դա շատ լավ նշան է»,- ավելացրել է նա։
Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպման շրջանակում՝ Աստանայի ձեւաչափով (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա)։
ՌԴ պատվիրակությունը գլխավորում են Լավրենտեւը եւ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։ Թուրքական կողմը հանդիպման է եկել երկրի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությամբ։ Բանակցությունները տեղի կունենան դռնփակ։
Ռուսական պատվիրակությունը ՄԱԿ Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսոնի հետ Նուր Սուլթանի բանակցություններում կքննարկի Սահմանադրական կոմիտեի աշխատանքը, ավելացրել է Լավրենտեւը։
«Մենք պարոն Պեդերսոնի հետ կքննարկենք այս հարցերը. ի՞նչ կարող ենք անել, ինչո՞վ կարող ենք օգնել Սահմանադրական կոմիտեի աշխատանքում քաղաքական առաջընթացի հասնելու համար, բայց կարծում եմ, որ չպետք է շտապել»,- ասել է նա։
Լավրենտեւի խոսքով՝ միջազգային հանրությունը Սիրիայի Սահմանադրական կոմիտեի աշխատանքի սկսվելու հետ կապված՝ մեծ ակնկալիքներ ունի։ «Հարցը բարդ է։ Ընթանում է կողմերի միջեւ տնտղման աշխատանք, որոնք նստել են բանակցությունների սեղանի շուրջ։ Եկեք սպասենք, համբերություն ունենանք։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ կարելի կլինի տեսնել դրական տեղաշարժեր հետագայում»,- ավելացրել է նա։
Լավրենտեւի խոսքով՝ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի աշխատանքը Ժնեւից Դամասկոս տեղափոխել առայժմ չի նախատեսվում, դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան։
«Գուցե, երբեւէ պայմաններ ի հայտ գան, երբ Սահմանադրական կոմիտեն կկարողանա հանդիպել Դամասկոսում»,- ասաց նա ի պատասխան կոմիտեն Ժնեւից Դամասկոս տեղափոխելու հարցին։
Լավրենտեւի խոսքով՝ Շվեյցարիայում Սահմանադրական կոմիտեի ստեղծման համար շատ ջանքեր են գործադրվել։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, որը գլխավորում է սիրիական պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող բանակցություններում, տեղեկացրել էր, որ Սիրիայի Սահմանադրական կոմիտեի հետ կապված հարցերը Աստանայի ձեւաչափով ընթացող բանակցությունների 14-րդ փուլում չեն քննարկվել երեքշաբթի, ՌԴ եւ արաբական հանրապետության պատվիրակությունների հանդիպման ժամանակ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո