Չհաջողված մոդելի հետևից՝ հաջողության ակնկալիքով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում սկսեց քննարկվել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի գնալ` բոլոր լիցենզիաներով հանդերձ, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնեն: Այդ դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրանց կհատկացվի կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Եվ մինչ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատրաստվում էր գալ խորհրդարան և դիմանալ ընդդիմադիր խմբակցությունների հակափաստարկներին ու հարցերին, առավոտյան նրան տհաճ անակնկալ մատուցեց իր գործընկերը: Մասնավորապես, երեկ` Երևանում անցկացված հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի շրջանակներում ելույթ ունենալիս, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով նաև վաղ կենսաթոշակի գաղափարի իրականացմանը, հայտարարեց, որ Վրաստանում այն չի աշխատել: «Վրաստանում կառավարությունը գործող դատավորներին առաջարկում էր թոշակի անցնել և լքել պաշտոնը: Որոշ դատավորներ իսկապես ուրախ էին նման որոշման համար և կամավոր արեցին դա, մյուսները` հրաժարվեցին», – նշեց փոխվարչապետը` ընդգծելով, որ այդ մեխանիզմն այնտեղ չի աշխատել, քանի որ իրենք հասկացան, որ ճիշտ կլինի ոչ թե անձերի, այլ օրենքների փոփոխություններ անել:
Եվ ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում ելույթ ունենալիս կրկին հղում էր անում վրացական օրինակին` ասելով, որ շատ են այդ փորձն ուսումնասիրել և բերված կարգավորումը համընկնում է Վրաստանի փորձի հետ: Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն նա շատ կտրուկ չցանկացավ առերեսվել իրականության հետ և հրաժարվեց հարցին պատասխանելուց: Իսկ, ահա, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, այդ հարցով հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Չաշխատելու իրավիճակը հետևյալն է եղել, ես, համենայնդեպս, այդպես եմ հասկացել: Ասում է` մեզ մոտ մի մասը դիմել է, մյուս մասը` ոչ, և արդյունքում չաշխատեց: Եվ ես ենթադրում եմ, որ նա նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ, օրինակ, նախկին վատ կամ կասկածելի կադրերի փոխարեն չեն եկել նոր կադրեր, բայց դա չի նշանակում, որ մոդելը սխալ է»: Այսպիսով, ՍԴ դատավորների հարցը լուծելու համար, մի կողմից, Արդարադատության նախարարությունը օգտվել է Վրաստանի օրինակից, մյուս կողմից՝ Վրաստանի փոխվարչապետն ասում է՝ մենք ձախողել ենք: Արժե՞ արդյոք գնալ այլոց ձախողված ճանապարհով»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո