Պայթյունավտանգ խմբակցություն. Փաշինյանի շուրջ հայտնվել են տարբեր հոսանքների հարող մարդիկ
«Իրատես» թերթը գրում է.
«Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը թիմ, որպես այդպիսին, չունի։ Նրա շուրջը կա մի քանի մարդ, որոնց նա վստահում է և որոնց հետ է խոսում իր քաղաքական քայլերից, իսկ մնացածը իշխանության կերակրատաշտի մոտ հայտնվածներն են, որոնք այսօր փառաբանում են Փաշինյանին, վաղը նույն հաջողությամբ երկինք կհանեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող մեկ այլ ղեկավարի։ Եթե նախկինում Փաշինյանը կարողանում էր վերահսկողության լծակներն օգտագործել և մի «տանիքի» տակ պահել իր խորհրդարանական մեծամասնությանը, այսօր արդեն հասկացել է, որ դա անիմաստ զբաղմունք է, քանի որ տարբեր հոսանքների հարող անձինք են հայտնվել իր շուրջը, որոնց իրական «ղեկավարները» բոլորովին այլ մարդիկ են, և սեփական խաղն են առաջ տանում։ Կար ժամանակ, որ շաբաթը մի քանի անգամ տեղի էին ունենում խմբակցության նիստեր, այսօր դրանց թիվը կտրուկ նվազել է, ասելիք չկա, ասողին լսող էլ չկա։
Սրան զուգահեռ 88-հոգանոց խմբակցությունում այսօր ուշագրավ «անջատողական» շարժումներ են սկսվել։ Մեր տեղեկություններով, շատ հետաքրքիր ընթացք ունեն այս խմորումները։ «Իմ քայլը» խմբակցության ձևավորման առաջին իսկ օրից այդ ուժի հետ չհամադրվող պատգամավորներն այսօր շատ ավելի են հեռացել ու սկսել են սեփական համախոհների թիվը մեծացնել։ Տարբեր քաղաքական քննարկումներից հետո նրանց հաջողվում է խմբակցությունից «պոկել» հերթական պատգամավորին։ Այս խումբը Փաշինյանի համար իսկական ական է՝ ներսից։ «Անջատողականների» մի մասն էլ, թեև հստակ ձևավորված «վտառ» չունի, բայց սկսել է Փաշինյանի գործողություններից դժգոհել, ի դեպ, նրանց ու նախկին իշխանությունների հետ կապի մասին էլ հաճախ են խոսում։
Ժամանակին սեփական թիմում «թևեր կտրել» խոստացող Նիկոլ Փաշինյանը հիմա ճիշտ է, սպառնում է բոլորի կեղտոտ թաթիկները կտրել, բայց հազիվ թե կարողանա, քանի որ դե յուրե չունի քաղաքական հենարան խորհրդարանում, ինչն էլ այսօրվա կառավարման համակարգում շատ բան է որոշում։ Բնականաբար, «պայթյունավտանգ» խմբակցության առկայությունը Փաշինյանը շատ լավ է գիտակցում, բայց ոչինչ անել չի կարող, իմա՝ արտահերթ ընտրությունների գնալը նշանակում է դե ֆակտո մեծամասնություն կորցնել (ակնհայտ է, որ նախկին վարկանիշի կեսն էլ չի մնացել)։ Մնում է ականազերծման լուրջ աշխատանքներ տանել, բայց դա էլ խիստ վտանգավոր է, քանի որ գիտի` փորձված «սակրավորն» էլ ականի հետ մի օր կարող է «պայթել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո