Գնում ենք սահմանադրական փոփոխություննե՞րի. վարչապետը հանձնարարել է ԸՕ-ի մասին նոր օրենքների նախագծերը մինչեւ տարեվերջ ներկայացնել ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման։
«Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչև տարեվերջ, ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը:
Խորհրդարանում ՄԻՊ 10-ամյակի միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է միջոցառմանը եկած միջազգայինների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ կուսակցությունների, ԸՕ-ի մասին օրենքներում լուրջ փոփոխությունների են գնում, այդ թվում՝ ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։
Միջազգայիններն ասել են, որ 6 ամսվա ժամկետի և հանրային քննարկումների պահանջը պետք է անպայման պահպանվի: Ի դեպ, «Իմ քայլը» կրկին բախվել է որակյալ մեծամասնություն ապահովելու խնդրին: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գզիրի նման ընկած դռնեդուռ` օրերս հատ-հատ համոզում էր իրենց ֆրակցիայի պատգամավորներին` խնդրում, բացատրում, որ անպայման ներկա լինեն ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սահմանադրական օրինագծի (մոտ 80 ձայն է անհրաժեշտ) քվեարկությանը, որովհետև վախենում են, որ Միրզոյանի՝ ԱԽ անդամության օրենքի նման սա էլ կտապալեն։ «Խնդիրն այլ էր` ինչու էր այս օրենքի քվորումի ապահովման հարցը դրվել այդ երիտասարդի վրա, երբ մինչ այդ նման հարցերը Հակոբ Սիմիդյանն էր կարգավորում, մտորելու առիթ է»,- ասաց իմքայլականը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո