«Երևանի Սիթի»–ն խախտում է աշխատողների իրավունքները. ԱԻՊ
Իրավաբանական օգնության խնդրանքով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ա.Դ․-ն՝ տեղեկացնելով, որ գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը), աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի տրամադրել վերջնահաշվարկ՝ 2019թ. մայիս ամսվա աշխատավարձը և չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ԱԻՊԳ-ից:
Մեր իրավաբանական թիմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիթի» ՍՊԸ-ից հօգուտ Ա.Դ–ի բռնագանձել 113 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի, ամենամյա չօգտագործված արձակուրդի և կետանցի յուրաքանչյուր օրվա 0,15%-ի տույժի համար:
Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ. արդյունքում մեր վստահորդ Ա.Դ․-ի և «Սիթի» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸ-ն մեր վստահորդ Ա.Դ․-ին վճարեց 113 000 ՀՀ դրամ:
Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթիի» նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Կարող ենք արձանագրել, որ որոշ գործատուների մոտ արմատավորված գործելոճ է դարձել՝ չվճարել վերջնահաշվարկ այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար անպատեհ ժամանակ դիմում է աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով։ ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմիների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ։
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝
Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04, Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո