Ծխախոտի գինը բարձրացնում ենք, բայց չգիտենք՝ մարզերում «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու
Ո՞ւր է պարոն նախարարը. իրականում բավական երկար քննարկվել է, երկար աշխատանքային քննարկումներ են եղել, որոնց ընթացքում հարցեր են բարձրացվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Հիմա չկա մեր հարգելի նախարարը, որ հասկանանք այդ պայմանավորվածություններն ինչ եղան: Այս մասին ԱԺ-ում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Գորգիսյանը կարծիք հայտնեց, որ պայմանավորվածությունների մի մասն արդեն կարող էին հաստատվել և լինել նախագծում, որովհետև մինչև հանձնաժողով գալը կային դրույթներ, որոնք կարող էին փոխվել:
«Ի սկզբանե ասեմ՝ չեմ ծխում և չեմ պատրաստվում ծխել, բայց եթե քննարկում ենք օրենք, ապա այն պետք է հաշվի առնել բոլոր կողմերից. մեզ բաժանվեց ինչ-որ թղթիկ, որի վրա գրված են սիրուն տառեր, բայց ոչ մի թիվ, մենք քննարկում ենք օրենք, որի հետևանքներն են կարևոր: Այո, ծխելը վատ բան է, բայց երբ ասում եք ծխելը միշտ վնասակար է, ապա կա տարիք, որից հետո մարդկանց բժիշկները խրախուսում են ծխել, որովհետև նիկոտինի պակասի պատճառով սկսվում են առողջական խնդիրներ: Հայրս մահացել է թոքերի քաղցկեղից, երբ 60 տարեկանի մոտ էր, նա փորձում էր թարգել ծխելը, նրա մոտ սկսեցին առողջական խնդիրներ և բժիշկները նրան խորհուրդ տվեցին շարունակել ծխելը»,- ասաց Գորգիսյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ նախագծում որևէ թիվ ներկայացված չէ. «Ներկայացված չէ, թե ովքե՞ր են ծխում և ինչպե՞ս է բաշխված տարիքային, սեռական գործոնը: Այդ ամենը չներկայացրեցիք մարզերո՞ւմ, թե՞ Երևանում, որովհետև եթե Երևանում, օրինակ, սրճարաններում արգելելը կարող է ազդել ծխելու վրա, մարզերում, էն մարդիկ, որոնք «Չիբուխ» են ծխում, նրանց վրա ոչ մի կերպ չի ազդելու: Մենք բարձրացնում ենք ծխախոտի գինը, բայց չգիտենք այդ «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու. սրա հետևանքներն էլ ոչ մի կերպ կանխատեսված չեն»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց, որ կա Վրաստանի փորձը, որտեղ սկսել են թութուն ծխել, Ռուսաստանում սև շրջանառությունն էլ ավելացել է նման սահմանափակումերի պատճառով:
Նա նշեց, որ խոսվում է խանութներում ծխախոտի ցուցադրության և դրա հետևանքների մասին: «Այո, մենք պիտի մտածենք նաև տնտեսվարողների շահերի մասին, որովհետև նախարարը ստանում է աշխատավարձ նաև տնտեսվարողների մուծած գումարներից, և չի կարելի անտեսել նրանց շահերը: Եկեք չմոռանանք, որ ի վերջո մենք ծխախոտ արտահանող երկիր ենք: Այո, ես կողմ եմ առողջ ապրելակերպին, բայց սպորտով զբաղվելը պետք է խրախուսել և ոչ թե ստեղծել խնդիրներ բոլորի համար՝ առանց լուծելու հիմնական խնդիրը»,- ասաց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո