Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել
Կիեւի Անկախության Մայդանում վեչեի ժամանակ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա փորձել են ձվեր նետել: Դեպքը տեղի է ունեցել եր վեչեի վերջում, երբ Պորոշենկոն գտնվում էր բեմի վրա, գրում է Ցենզոր.նետ-ը:
Նշվում է, որ երբ հնչել էր Ուկրաինայի հիմնը, նախկին նախագահը բացականչել էր բարձրախոսով. «Փառք Ուկրաինային»: Այդ պահին բեմի մոտակայքում կանգնած կարմիր եւ սեւ դրոշով տղամարդը նետել է մի քանի ձու քաղաքական գործչի ուղղությամբ: Տղամարդն այդ պահին բերման էր ենթարկվել վեչեի մասնակիցների կողմից: Նրանք փորձել են ծեծել օրինախախտին, սակայն ոստիկանները թույլ չեն տվել անել դա եւ հեռացրել են տղամարդուն բազմությունից:
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կիեւի Անկախության Մայդանում մարդիկ անցկացրել են «Կարմիր ժապավեններ» վեչեն: Նորմանդական գագաթնաժողովի նախօրեին հրավիրել են երեք քաղաքական ուժեր՝ «Եվրոպական սոլիդարություն», «Գոլոս» եւ «Բատկիվշինա»:
Այդկերպ, ինչպես հայտարարում են կազմակերպիչները, ակցիայի մասնակիցները ցանկանում են հիշեցնել իշխանություններին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների «կարմիր ժապավենների» մասին «նորմանդական հանդիպման» ժամանակ, որը պետք է կայանա դեկտեմբերի 9-ին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ