Բրեգովիչի համերգը շռայլություն է. Ռուբեն Բաբայանը` համերգի համար նախատեսված գումարի մասին
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևան քաղաքի Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված ծախսերին, ասաց, որ ինքն ընդհանրապես կարծում է, որ երեխաների համար ոչինչ պետք չէ խնայել, սակայն Գորան Բրեգովիչի համերգի համար նախատեսված գումարն արդեն շռայլություն է:
«Երկիրն այնքանով է քաղաքակիրթ, որքանով ուշադրություն է դարձնում երեխաներին ու ծերերին, այս երկու կատեգորիաներն անպայման պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: Ես չգիտեմ նախահաշիվը ծրագրերի, որ կարողանամ ստույգ գնահատել դրանց նպատակայնությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու համար քաղաքապետարանը բյուջեից կծախսի շուրջ 290 հազար դոլար, Ռուբեն Բաբայանն ասաց .«Ես կարծում եմ, որ Բրեգովիչի համերգի համար շռայլություն է, թեև ինքս շատ եմ սիրում նրան»,- ասաց նա:
«Չեմ կարծում, որ Բրեգովիչը ծերերի և երեխաների համար է, այստեղ գուցե հնարավոր էր որոշակի տնտեսում անել: Երեխաները պետք է երջանիկ մթնոլորտում մեծանան, որպեսզի հետո հիվանդ քաղաքական գործիչներ չդառնան, իսկ ծերերը, առավել ևս մեր երկրում, կարծում եմ, որ շատ խայտառակ վիճակում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ամանորյա ծրագրերի որակին և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցներին, Ռուբեն Բաբայանը ասաց, թե կարևորում է նախկինում նման տոնական միջոցառումներ կատարողների գնահատականը, որոնք մասնագետ են այս գործում: «Ես կարծում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կազմակերպել են միջոցառումներ, տոնածառեր և նրանց կարծիքն ավելի արժեքավոր է, որպեսզի նրանք ասեն` արժե այդքան փող ծախսել, թե ոչ»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումների համար ընդհանուր առմամբ ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշման համաձայն նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ