ՍԴ դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին, դրա համար իշխանությունները դիմում են նրանց վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին. Արա Ղազարյան
Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին, դրա համար էլ այժմ դիմում են նրանց՝ վաղաժամ թոշակի անցնելու նախագծին: Tert.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արա Ղազարյանը:
«Իշխանությունների հայտարարությունները, թե ՍԴ-ում չկան դատավորներ, կան անդամներ, և փորձում էին հիմնավորել, թե քանի որ իրենք անդամներ են, հետևաբար չեն կարող շարունակել պաշտոնավարել, այնուհետ ՍԴ նախագահության հռչակում՝ ՍԴ դատավորներից մեկի կողմից. սրանք բոլորը քաղաքական լուծումներ էին, բայց չաշխատեցին: Եվրոպացիներն էլ դեմ եղան այդ լուծումներին՝ ընդգծելով, որ պետք է գնալ իրավական ճանապարհով»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, թե այժմ իշխանություններին մնացել է իրավական այս միակ ճանապարհը՝ սոցիալական փաթեթի միջոցով դատավորներից ազատվելը:
«Մյուս իրավական ճանապարհը կլինի քրեական կամ կարգապահական հետապնդումը, որի համար հիմքեր չկան»,- հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Արա Ղազարյանի կարծիքով՝ իշխանությունների նպատակը ՍԴ դատավորներից ազատվելն է, ասպարեզից նրանց հեռացնելը, որովհետև դատավորներն ընտրվել են նախկին իշխանությունների կողմից, մինչդեռ, ըստ Ղազարյանի, եթե նրանք ընտրվել են նախկին իշխանությունների կողմից, չի նշանակում, թե վատ դատավորներ են:
«Այս իմաստով չէի ցանկանա, որ ընդհանարապես այս նախագիծը լիներ, մանավանդ, որ իշխանությունների կողմից զուգահեռ հնչել են նաև անհանդուրժողականության կոչեր ՍԴ դատավորների հասցեին»,- ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, թե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, թե դեմ են նախագծին, և արդյո՞ք իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ականջալուր կլինի քննադատություններին, Արա Ղազարյանն արձագանքեց, թե «Իմ քայլը» քաղաքական ծրագիր ունի, որն իրականացնելուն ոչինչ չի խանգարում, քանի որ բացարձակ մեծամասնություն ունի:
«Բազմաթիվ հրապարակային հայտարարությունները խոսում են այն մասին, որ իշխող խմբակցությունը վճռական է տրամադրված, հետևաբար՝ նախագիծը կընդունվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով նաև, որ ամբողջ հարցն այն է, թե ՍԴ դատավորներից որևէ մեկը կօգտվի՞ այդ նախագծից, թե՞ ոչ:
«Իմ կարծիքով՝ գուցե մեկ-երկու հոգի օգտվեն, բայց մեծամասնությունը հաստատ չի օգտվի: Ամեն դեպքում այն, որ նախագիծը հարկադրանք չի պարունակում, կամավոր սկզբունքով է, և թողել են ՍԴ դատավորների հայեցողությանը, լավ է: Եթե վերջիններս չօգտվեն, որևէ հետևանք չի լինի»,- ասաց Արա Ղազարյանը՝ հավելելով, թե նախագիծը նաև հակասում է դատավորների անփոփոխելիության սկզբունքին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ