Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 06 բրիգադը «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Արտակ Բ․-ն է, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ Երևանի բնակիչ՝ իր հասակակից ընկերոջ, Վիտալի Ա․-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 15-ամյա Հրանտ Պ․-ին, 17-ամյա Սուրեն Ս․-ին, 17-ամյա Սերգեյ Դ․-ին, 15-ամյա Քրիստ Գ․-ին, 16-ամյա Էդմոն Հ․-ին, 16-ամյա Ռոբերտ Գ․-ին, 17-ամյա Արսեն Ղ․-ին և 16-ամյա Էրիկ ․Ն-ին։ Ժամեր անց ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները դարձյալ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ Վիտալի Ա․-ին, 16-ամյա Արսեն Ա․-ին, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում կենտրոնի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Մ․-ն։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Պուշկինի փողոցի 31 շենքի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Արտակ Բ․-ի, Վիտալի Ա․-ի, Էրիկ Ն․-ի, Ռոբերտ Գ․-ի, Արսեն Դ․-ի, Արսեն Ա․-ի, Դավիթ Մ․-ի,15-ամյա Ռուդիկ Ն․-ի, 15-ամյա Մհեր Ջ․-ի միջև։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ կռվի մասնակիցներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ․-ին։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնել։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ