Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին
Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչեւ 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում տարել են Չինաստան՝ ամուսնանալու չինացի փեսացուների հետ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Սահմանային հսկողության տվյալների պակիստանյան բազայում պահպանվել են տեղափոխված անձանց նույնականացման համարները, չինացի ամուսինների անունները եւ ամուսնությունների կնքման ամսաթվերը: Մայիսին Պակիստանում մի քանի տասնյակ չինացիներ ու պակիստանցիներ են ձերբակալել նման ամուսնությունների կազմակերպման կասկածանքով:
Սկզբում հարսնացուների առեւտրի հետաքննությունն ակտիվորեն էր ընթանում, բայց այնուհետեւ, պակիստանցի պաշտոնյաների ճնշման ներքո այն դանդաղել է, գրում է AP-ն: Աղբյուրները, որոնք ծանոթ են հետաքննությանը, նշում են Պակիստանի կառավարության կողմից գործադրվող լուրջ ճնշման մասին, որը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում բարդացումներ չի ցանկանում: Պատճառն, ամենից առաջ, տնտեսական է:
Պակիստանից քրիստոնյա ակտիվիստ Սալիմ Իքբալը, որն օգնում է տուն վերադարձնել ստիպողաբար ամուսնացած կանանց, պնդում է, որ Չինաստանի եւ Պակիստանի իշխանությունները չեն փորձում գտնել ու վերադարձնել վաճառված աղջիկներին: Նրա խոսքով՝ հաջողվել է Պակիստան վերադարձնել նրանցից ընդամենը 50-ին:
Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել է, որ բոլոր աղջիկները վաճառվել են իրենց իսկ ընտանիքների կողմից: Առավել հաճախ մարդկանց առեւտրի զոհեր են դառնում Պակիստանի փոքրաթիվ ու աղքատության ճիրաններում հայտնված քրիստոնեական համայնքի աղջիկները: Իսլամական հանրապետության բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ չինացի փեսացուի հետ ամուսնության մեջ վաստակելու կամ իրենց նյութական դրությունը բարելավելու շանս են տեսնում: Կանանց վաճառքի եւ առեւանգման հետ կապված իրադրությունը շարունակում է բարդանալ Չինաստանում սուր գենդերային դիսբալանսի ֆոնին այն բանի պատճառով, որ այս երկրի կառավարությունը երկար տարիներ «մեկ երեխայի» քաղաքականություն էր վարում՝ սահմանափակելով ծնելիությունը:
Չինական ընտանիքները նախընտրում էին ունեալ տղա երեխաներ, ինչը հանգեցնում էր մեծաթիվ աբորտների: Եթե աղջիկներին հաջողվում էր, այնուամենայնիվ, ծնվել, ապա նրանցից շատերին պարզապես չէին գրանցում: Ժամանակի հետ տղամարդկանց ու կանանց միջեւ քանակական տարբերությունը մեծացել է: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, այսօր Չինաստանում ապրում է ավելի քան 1 մլրդ 404 մլն մարդ, նրանցից տղամարդիկ մոտավորապես 34 միլիոնով ավելի են, քան կանայք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ