Ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար Կենտրոն վարչական շրջանը նախատեսել է 3 մլն դրամ, Մալաթիա-Սեբաստիան՝ 0 դրամ
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար:
Ըստ Խաչատրյանի հրապարակած թվերի՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների իրականացման համար Կենտրոն վարչական շրջանը նախատեսել է 3 մլն դրամ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները՝ 2-ական մլն դրամ:
Երևանի վարչական շրջանների՝ ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար նախատեսած հատկացումները՝ ստորև.
1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.
2.Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
3.Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.
4.Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.
5.Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.
6.Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.
7.Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.
8.Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
9.Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ
10.Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.
11.Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.
12.Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ