Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում
Պատմաբան Օլեգ Սոկոլովը, որը մասնատել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուհուն, սկսել է գիրք-խոստովանություն գրել։ Ինչպես տեղեկացրել են նրա փաստաբանները, արդեն պատրաստ է 53 էջ, տեղեկացնում է 360 հեռուստաալիքը։
«Նա խորապես զղջացել է եւ աշխատում է գիրք-խոստովանության վրա։ Գրվել են առաջին 53 էջերը»,- ասել է Սոկոլովի փաստաբան Ալեքսանդր Պոչուեւը «Պոդյոմ» պարբերականին։
Ավելի վաղ Սոկոլովի գրական ստեղծագործության մասի պատմել էր «Ռեգիոն online» կայքը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ պատմաբանի գրքի գլխավոր հերոսուհին դառնալու է սպանված Անաստասիա Եշչենկոն։ Սոկոլովն իբր ցանկանում է պատմել «աղջկա հետ կյանքի, նրա հանդեպ սիրո մասին, թե ինչպես մի քանի վայրկյանը ջնջեց ամեն ինչ նրանց կյանքում»։
ՍՊՊՀ պատմության 63-ամյա դասախոս Օլեգ Սոկոլովին բռնել են նոյեմբերի 9-ի գիշերը, երբ փորձում էր ջուրը նետել ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի կտրված ձեռքերը։ Տղամարդը անսթափ վիճակում էր եւ ինքն ընկավ ջուրը, նրան հոսպիտալացրին սառցակալմամբ։ Պարզվեց, որ զոհի ոտքերը նա հասցրել էր գցել Մոյկա, մարմնի մյուս մասերը գտան ոչ հեռվում գտնվող նրա բնակարանում։ Սոկոլովին սպանության մեղադրանք է ներկայացվել։
Այժմ պատմաբանը Մոսկվայի թիվ 2 քննչական մեկուսարանում է։ Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ալեքսեյ Մելնիկովի խոսքով՝ Սոկոլովը մինչեւ տարեվերջ հոգեբուժական քննություն է անցնելու Վ.Պ Սերբսկու անվան կենտրոնում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ