Լավրովն Իրանում իրավիճակը համարում է ԱՄՆ-ի տնտեսական ճնշման հետեւանք
Իրանում անհանգիստ իրավիճակը շատ բանով Վաշինգտոնի քաղաքականության հետեւանք է, որը փորձում է տնտեսապես խեղդել երկիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս բոլոր երեւույթների արմատը բնակչության տնտեսական վիճակն է, իրերի դրությամբ անբավարարությունը, լավ կյանքի ձգտումը։ Կառավարությունները պետք է արձագանքեն սրան, սակայն փորձել բնական երեւույթների ալիքի վրա աշխարհաքաղաքականություն անել, ես համարում եմ անպատասխանատու եւ հակաարդյունավետ։ Իրանում շատ լուրջ խնդիրներ կան, նաեւ այն պատճառով, որ ամերիկացիները բացարձակ անօրինական պատժամիջոցներ են սահմանել այդ երկրի հանդեպ, դուրս են եկել իրանական միջուկային գործարքի պայմանագրից, իսկ մյուսներին ստիպում են այն կատարել»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ այս սխեման ԱՄՆ-ի կողմից առաջին անգամ չի կիրառվում։ «Եթե ամերիկյան մտադրությունն այն է, որ վատացնի Իրանի տնտեսական վիճակը եւ խթանի ժողովրդի դժգոհությունը, ապա նման մտադրություն մենք դիտարկում ենք նաեւ Վենեսուելայի հանդեպ»,- նշել է Լավրովը։
Նոյեմբերի 15-ից Իրանում ուժի մեջ է մտել բենզինի գների բարձրացումը մինչեւ 30 000 ռիալ (մոտ $0,2)՝ 1 լիտրի համար, ինչը փաստորեն նշանակում է վառելիքի գնի եռակի աճ։ Այդ որոշումից հետո երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարները հարյուր բնակավայրերում հրդեհել են բանկերը եւ ավտոլցակայանները։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ