Վրաստանից հասնում ենք Հայաստանի անցակետ, «բարդակ» է բառի բուն իմաստով․ ավտոներկրող
Բագրատաշենի անցակետում խառնաշփոթ իրավիճակ է, հայերը վրացիներին, վրացիները հայերին են մեղադրում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող, վարորդ Դավիթ Կուռոյանը։
«Երեկվանից Շուլավերդից ֆուռերով հերթ ենք կանգնում, որ մինչև Վրաստանի կայանատեղի հասնենք, մտնենք այնտեղի անցակետ ու անցնենք։ Սակայն այնտեղ կուտակումներ կային, հարցնում ենք՝ խնդիրն ինչ է, ասում են՝ մեզ ոչինչ չկա, Հայաստանը պետք է թողնի»,- նշեց նա։
Վարորդը ներկայացրեց, որ վրացական անցակետում ասել են՝ խնդիրը Հայաստանի Բագրատաշենի անցակետում է, քանի որ, ըստ նրանց, անցակետում աշխատող հայերը բողոքել են, որ քիչ աշխատավարձ են ստանում, դրա համար նորմալ չեն աշխատում։ Դավիթ Կուռոյանը նշեց, որ նույն ժամանակ հայերն են վրացիներին մեղադրում։
«Հասնում ենք Հայաստանի անցակետ, ոչ մի տեղ չկա, 100-200 հատ ֆուռ կա կանգնած։ «Բարդակ» է բառից բուն իմաստով։ Ում, ոնց հարմար է, կանգնացնում են։ Հարցնում եմ՝ որտեղ մեքենաս կանգնացնեմ, ասում են՝ դե ինչ ասեմ, ստեղ մի տեղ կանգնի։ Կարգ ու կանոն չկա»,- ասաց վարորդը։
«Չգիտեմ, թե ում դիմեմ, որ այս ամենը կարգի բերեն։ Աշխատողներն իրանց համար սուրճը, ծխախոտը ձեռքերին կանգնած են, հարց ենք տալիս, ասում են՝ մեզ մի ասեք։ Բա ո՞ւմ ասենք, ինչի՞ համար եք ֆոռմա հագել ու աշխատում»,- ասաց Դավիթ Կուռոյանը։
Նրա գնահատմամբ՝ սա արհեստական խոչընդոտ է։ Նա ներկայացրեց, որ վրացի աշխատողները, երբ խոսել են հայերի հետ, ասել են՝ քանի որ քիչ են վարձատրվում, կարգին աշխատել չեն ցանկանում։
«Դեռ մի բան էլ մեզ են հարցնում՝ մեր աշխատելու մեջ խնդիր տեսնո՞ւմ եք։ Հա՛, տեսնում եմ»,- ասաց նա և հավելեց, որ որոշ կոռուպցիոն ռիսկեր կան անցակետում՝ եթե ոչ հայերից, ապա՝ օտարերկրացիներից գումար են վերցնում։
«Լարսը ընտիր ենք անցել, հերթ բացարձակ չի եղել, 10 րոպե է տևել անցնելս։ Հայն այնպես չի անում, որ իրենց գոհ լինենք»․- ամփոփեց նա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ