«Թավշյա» պաշտոնյաների ձեռքբերումները՝ կանանց և ծնողների միջոցներո՞վ
Մեր համաքաղաքացիների աչքից չեն վրիպում հեղափոխական նորօրյա պաշտոնյաների շռայլ գնումները, նրանց հաճախած թանկարժեք ժամանցի վայրերը, երեխաներին տեղափոխելն էլիտար դպրոցներ և մանկապարտեզներ։ Եվ այս տենդենցը, ասում են, նկատվում է նախարարների և ավելի ցածր չինովնիկների շրջանում։
Մարդիկ եզրակացնում են՝ կարճ ժամանակում կտրուկ փոխվել է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այլև հեղափոխականներից շատերի կյանքի որակը, և այստեղ մարդիկ լուրջ մտահոգվելու պատճառներ են տեսնում։ Առաջինը հարկ ենք համարում սկսել վերջինը ստացած տեղեկություններից, որոնք առնչվում են Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին ու Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանին։
«Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան». Դավթաշեն համայնքի ղեկավար
168.am-ի աղբյուրներն արձանագրել են, որ օրերս Դավթաշեն համայնքի ղեկավար, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանը սկսել է շրջել սև գույնի Porsche Panamera մակնիշի մեքենայով, ֆիքսել էին նաև «գոլդ» համարանիշը՝ 01 MT 110։ Եթե հաշվի առնենք այս մեքենայի գինը, որ շուկայում մինչև 100 հազար դոլարի է հասնում, զուգահեռ անցկացնենք վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) որոշում ընդունելուց զուրկ լիազորությունները և դրա դիմաց 275.000 դրամ մաքուր աշխատավարձը, չաշխատող ընտանիքը, կենցաղային հոգսերը, ապա շարքային թաղապետը հաստատ չէր կարող իրեն թույլ տալ նման ճոխություն։
Այդ դեպքում որտեղի՞ց և ինչի՞ հաշվին է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից երիտասարդ թաղապետն այսքան ճոխ մեքենա ձեռք բերել։ 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Միքայել Թումասյանը պատմեց իր հարուստ աներոջ մասին (Պետական վերահսկողական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանի քեռու հայտնի օրինակով)։
«Նախ, Ձեզ ասեմ՝ կինս Հայաստանի քաղաքացի չի, ինքը բելառուս ա, շատ հարուստ ծնողներով հանդերձ, ու իրա հարուստ բիզնես-գործունեությունը միշտ եղել է Ռուսաստանում և Ուկրաինայով մեկ։ Հարգելիս, մեքենան ձեռք է բերել կինս, իրենն է մեքենան, իմ ունեցածը մինչ այդ Nissan Altima էր, որը վաճառել ենք, բայց եթե անգամ իմը լիներ, ես չէի տարակուսի, կխոստովանեի միանգամից»,- ասաց իշխանական երիտպաշտոնյան։
Պաշտոնյան ընդունեց, որ ձեռք բերածը, համենայնդեպս, բավականին թանկարժեք մեքենա է։ Նույն մակնիշի նոր ավտոմեքենան արժե 150-160․000 դոլար։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ