Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին
Սուրճի գները նոյեմբերին հասել են վերջին 12 ամիսների ընթացքում առավելագույնին, տեղեկացվում է Սուրճի միջազգային կազմակերպության (International Coffee Organization, ICO) զեկույցում, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Այն կանխատեսում է, որ 2019-2020 գյուղատնտեսական տարում, որը սկսվել է հոկտեմբերին, սուրճի դեֆիցիտը կկազմի 502 000պարկ (1 պարկը՝ 60 կգ)։ Հատիկների արտադրությունը, ինչպես սպասվում է, կնվազի 0,9 տոկոսով եւ կկազմի 167,399 մլն պարկ, այն դեպքում, երբ սպառումը կաճի 1,5 տոկոսով եւ կհասնի 167, 901 մլն պարկի։
Անցյալ գյողատնտեսական տարում աշխարհում գրանցվել է սուրճի 3,657 մլն պարկ ավելցուկ՝ երեք նախորդ տարիներին արտադրության անկումից հետո։
Նոյեմբերի ընթացքում սուրճի արժեքի ICO-ի գումարային ցուցանիշը կայուն մնացել է մեկ ֆունտի դիմաց 1 դոլարից քիչ ավել։ Օրական միջին գինը անցյալ ամսվա ընթացքում աճել է 10,1 տոկոսով՝ հասնելով մինչեւ 1,07 դոլարի՝ 1 ֆունտի համար։
Սուրճի գլոբալ արտահանումը 2019թ․ հոկտեմբերին ընկել է 13,4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ամսվա հետ, եւ կազմել է 8,91 մլն պարկ, որը նվազագույն ցուցանիշն է 2017թ․ սեպտեմբերից։ Դրան նպաստել են մի շարք գործոններ, ներառյալ եղանակային վատ պայմանները եւ համաշխարհային շուկաներում երկար ժամանակ պահպանվող ցածր գները։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ