Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ թայֆայականության ճանապարհով՝ արմատախիլ ենք անելու. Արայիկ Հարությունյան
Եթե հաստատվի ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանին մեղսագրված արարքը, ապա դա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի համար շատ ցավալի եւ տխուր երեւույթ կլինի, քանի որ խոսքը ԿԳՄՍ նախարարի տեղակալներից մեկի մասին է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասել է Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ սպասում էր ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որը կարեւոր է իրավական տեսակետից.
«ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ձերբակալվել է իմ տեղակալներից մեկը, խոսքը Գեւորգ Լոռեցյանի մասին է։ Արդեն բոլոր լրատվամիջոցներում նրա անունը կա եւ ասվում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզազգեստ եւ մարզագույք ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթներում, աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողին, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։ Այդ գումարը փոխանցելու պահին տեղի է ունեցել ձերբակալություն։ Ես հիմա այս բուն գործին չեմ անդրադառնա, քանի որ կա անմեղության կանխավարկած։ Անմեղության կանխավարկածը պահպանելով՝ ես ցանկացա մեկնաբանություն անել, քանի որ որոշ լրատվամիջոցներ փորձեցին տարբեր մեկնաբանություններ անել այս կոռուպցիոն հաղորդագրության հետ կապված։
Սիրելիներս, հարգելիներս, մեր իշխանությունը, մեր քաղաքական ուժը շարունակում է եւ հավատարիմ է մնալու իր հանձնառությանը՝ կոռուպցիան արմատախիլ անել իր բոլոր դրսեւորումներով, անկախ նրանից դա ինչ ծավալի է եւ ովքեր են ներգրավված։ Եվ եթե մեր ամենամտերիմ, ամենահարազատ մարդն է, մենք որեւէ կաշկանդավածություն չունենք դիմելու իրավապահներին եւ համապատասխան ընթացակարգեր ապահովելու։ Սա բոլորը պետք է հստակ արձանագրեն։ Օրենքը գերակա է մեզ համար ցանկացած ոլորտում»։
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է.
«Եթե մեր ամենահարազատ մարդն էլ փորձի գնալ օրինազանցության, օրենք խախտի, կատարի հանցանք, անկախ դրա ծավալից, անի թայֆայաբանություն, առաջնորդվի իր ընտանեկան, մտերմական շահերով, մենք դա կանխելու ենք եւ արմատախիլ ենք անելու։ Ուզում եմ, որ բոլորը ֆիքսեն, կոռուպցիոն ցանկացած դրսեւորում մերժվելու է։ Եվ բոլոր այն մեկնաբանությունները, թե եթե այդպիսի դեպք եղել է, արդյո՞ք նախարարը տեղյակ չի եղել կամ իր արտոնությամբ չի եղել, կյանքում այդպիսի բան չի կարող լինել, դա նախարարությունում, մեր քաղաքական ուժում, հասարակությունում շատ լավ գիտեն։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում տասնյակ քրեական գործեր են հարուցվել այս ոլորտում։ Վարչապետն էլ այսօր որոշ թվեր հրապարակեց, դրանք սարսափելի թվեր են, քանի որ վերաբերում են կրթության ոլորտին»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ