Հայաստանի և Ռուսաստանի միջև կարող են տարբեր տեսակի քննարկումներ լինել, սակայն մենք ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հենց ռազմական դաշնակիցներ ենք. Ռուսլան Պուխով (տեսանյութ)
«Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռուսլան Պուխովը: Հաղորդման թեման է ռազմաարդյունաբերական համագործակցությունը, ռիսկերն ու հնարավորությունները:
Արման Սաղաթելյանի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության և համագործակցության ներկայիս մակարդակը, ինչպիսի՞ն է դինամիկան, Ռուսլան Պուխովը նշեց, որմիշտ էլ պետք է ստուգել՝ ինչ է թաքնված «ռազմատեխնիկական» տերմինի հետևում:
«Դա իր տեսակի մեջ էվֆեմիզմ է (մեղմասացություն) «զենքի վաճառք» տերմինի համար: Գոյություն ունի իրականություն, համաձայն որի՝ նախքան Դոնալդ Թրամփի իշխանության գալը Միացյալ Նահանգների և ԽՍՀՄ-ի համար զենքի վաճառքը՝ այն է ռազմատեխնիկական համագործակցությունը, արտաքին քաղաքականության շարունակում էր: «Սառը պատերազմ»-ի ավարտից հետո երկրներից մեծ մասի համար դա բիզնես է՝ քաղաքականության տարրերով: Եվ այս առումով ասեմ, որ Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը դա հենց այդ պրագմատիզացման կամ բիզնեսացման դրսևորումն է: Եկեք ուսումնասիրենք ռուս-չինական հարաբերությունները: Ռուսաստանն այժմ, անկասկած, սերտ համագործակցում է Չինաստանի հետ: Մենք դաշնակիցներ չենք, սակայն բավական սերտ համագործակցում ենք հատկապես վերջին տարիներին»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին՝ Պուխովը նշեց, որ Բաքուն Ռուսաստանից զենք է ստանում, Ռուսաստանը գումար է աշխատում, սակայն համատեղ որևէ զորավարժություն չի անցկացվում:
«Հայաստանում կարող են կարծել, որ բաժակը կիսով չափ դատարկ է, իսկ Ադրբեջանում՝ որ այն կիսով չափ լի է: Ես պատահական անցում չկատարեցի Ադրբեջանին: Տեսեք՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կարող են տարբեր տեսակի քննարկումներ լինել, սակայն մենք ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հենց ռազմական դաշնակիցներ ենք ՀԱՊԿ շրջանակում, մենք ունենք հզոր երկկողմ կապեր: Բացի այդ, դուք կոնտինգենտ եք ուղարկել Սիրիա, մինչդեռ Ռուսաստանի մյուս ինստիտուցիոնալ դաշնակիցներից դեռևս ոչ մեկը՝ ո՛չ Ղազախստանը, ո՛չ Բելառուսը, նման բան չեն արել: Փաստը մնում է փաստ, որ այնտեղ ռուս զինվորների հետ կան մեծաքանակ հայ զինծառայողներ, որոնց թիվը Հայաստանի համար մեծ է: Խոսքը երեք բժշկի կամ չորս ադմինիստրատորի մասին չէ: Այսինքն՝ Հայաստանը վերահաստատեց իր դաշնակցային պարտավորությունները, այնպես էլ Ռուսաստանը Հայաստանի առաջ ունի դաշնակցային պարտավորություններ՝ անկախ նրանից, որ զենք է մատակարարում Ադրբեջանին: Գոյություն ունեն պայմանավորվածություններ, իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր, և եթե իրավիճակի որևէ սրացում լինի, միանգամյան ակնհայտ է, որ անհնար է լինելու խուսափել դաշնակցային պարտքի կատարումից: Կարծում եմ, որ դա հասկանում է նաև ադրբեջանական կողմը»,-ասաց նա:
Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի, բայց ոչ Ղարաբաղի նկատմամբ, բայց հասկանալի է, որ Հայաստանի և Ղարաբաղի բանակները փոխկապակցված են:
«Եվ եթե իրական պատերազմ լինի, այլ ոչ թե ինչ-որ լոկալ սահմանային միջադեպեր, կասկած անգամ չկար առ այն, որ դա կտեղափոխվի հիմնական Հայաստան և չի կարող մնալ միայն Ղարաբաղում: Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են Մոսկվայում: Եվ Երևանի համար լավ լուրն այն է, որ տվյալ հակամարտության սրումը կամ դրա վերափոխումը ինչ-որ ավելի մեծ բանի, քան վերջին մի քանի տարվա իրավիճակն է, չի բխում ոչ միայն Մոսկվայի, այլ ԱՄՆ-ի ու Եվրամիության շահերից: Ուստի՝ իմ կանխատեսմամբ՝ մոտ ապագայում մեծ պատերազմ չի լինի»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ