«Քաղաքական բոյկոտ ենք անում». ԲՀԿ-ն լքեց ԱԺ դահլիճը
Երկու օր է Ծառուկյանի մի հայտարարությունը, որ վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի եւ մազոխիզմի փառատոն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Ինչ ասես չլսեցիք, Ծառուկյանի փողերից, վերջացրած բոլոր թեմաներով, որոնք չէին վերաբերվում թեմային: Ես հիշեցնում եմ, որ թեման վերաբերում էր նրան, որ հայաստանում ներդրումներ հնարավոր չէ իրականացնել եւ դրա վառռ օրինակ էր բերվել:
Երկրորդ, մեր գործընկերներից մեկը՝ պարոն Սիմոնյանն ասաց, թե քանի գլխանի ենք: Ուղիղ այնքան գլխանի ենք, որ որքան մարդիկ մեզ ձայն են տվել, հարյուր հազարից ավելի: Չի ստացվի լղոզել, փոշիացնել այդ թեման: Երկու օր է ֆեյքերի բանակը փոշիացնում եւ լղոզում է այս թեման:
Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետեւ ԱԺ-ն դարձել է մեկ նախադասության փոշիացնելու մի վայր: Մենք այսօր լքում ենք խորհրդարանը եւ դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերն ուղղենք: Քաղաքական բոյկոտ ենք անում»,-հայտարարեց նա:
Ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ներդրումների հետ կապված մեղադրանքները, որ հնչեցրին, իրականությանը չեն համապատասխանում: Եթե որոշակի ներդրողներ ենթադրում են, որ ներդրումները ենթադրում են Երեւանի կենտրոնում հողակտորների նվիրատվություն, ապա կարծում եմ՝ այդտեղ որոշակի խնդիրներ կան: Պետք է հասկանալ, թե որտեղ են ավարտվում ներդրողների շահերը եւ որտեղ են սկսվում համայնքային շահերը: Համայնքապետարանի դիրքորոշումը հստակ է եղել, դա ընդհանուր կանոն է բոլորի համար»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ