Ասում են՝ շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ի դիմաց, դա անպատկերացնելի է ինձ համար.Հայկ Մարության
«Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն Երեւանի քաղաքապետարանին «ԿամԱԶ» նվիրելու դիմաց ոչ մի կառուցապատում չի ուզել։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հարցին՝ ինքն իսկապե՞ս տեղյակ չի եղել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն գործարար Սամվել Ալեքսանյանի հետ ուղղակի կապ ունի, քաղաքապետն ասել է.
«20-ից 3-ը նվիրել է «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի տնօրենն այլ անուն ազգանունով ինչ-որ մարդ է, չեմ հիշում, ճիշտն ասած։ Բաժնետերն ինչ-որ մարդ է, որն էլի Սամվել Ալեքսանյանը չի։ Ես, որպես քաղաքապետ, իրավունք չունեմ ասելու, որ դա Ալեքսանյանի նվերն է, կամ դա իրենն է։ Ես կարող եմ ասել, որ դա նվիրել է այս ընկերությունը։ Մենք ասացինք՝ եթե անգամ պարոն Ալեքսանյանը ուզում է նվիրել քաղաքին, մենք միշտ պատրաստ ենք, սա հենց այնպես չի ասվում, ասվում է, որ մարդիկ հասկանան՝ դրա հետ խնդիր չկա»։
Հարցին՝ արդյոք այս դեպքում հնարավո՞ր է թաքնված կոռուպցիոն ռիսկեր լինեն, քանի որ ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետարանը շինթույլտվության պայմանով է ընդունել գործարարներից «ԿամԱԶ»-ները, քաղաքապետը պատասխանել է. «Մենք ներկայացրել ենք 5 տարբեր ՍՊԸ-ներ, կային նաեւ անհատներ, որոնք նվիրատվություն էին արել եւ այդ ՍՊԸ-ն, որը կոնկրետ ոչ մի կառուցապատում չի ուզել»։
Անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, թե Օհանով 15/1 հասցեում շինթույլտվության համար դիմում էր ներկայացրել գործարար Սամվել Ալեքյանյանի կին Շողերինա Մկրտչյանը, Հայկ Մարությանը ցույց է տվել մի փաստաթուղթ, ըստ որի՝ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին տրված շինթույլտվության համար տուգանք է սահմանվել. «Այդ ի՞նչ փոխկապակցվածություն է, որ եթե մարդը նվիրում է, մենք դրա դիմաց տուգանո՞ւմ ենք, այդպե՞ս է մեր պայմանավորվածությունը»։
Մարությանը ներկայացրե լ է նաեւ մեկ այլ նվիրատվության փաստաթուղթ, որն անողին Երեւանի քաղաքապետարանը կառուցապատման համար տուգանել է, եւ հավելել՝ Երեւանում արտոնյալներ չեն լինելու։
Քաղաքապետն ասել է, որ շինթույլտվությունների գործընթացները տեղի են ունենում Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ.
«Որոշումը կայացնում է պարոն Մեսչյանը, որ այս կառուցապատումը պետք է լինի, այս չափով, եւ մարդկանց տրամադրվում են բոլոր շինթույլտվությունները։ Լսել եմ, որ ասում են՝ շինթույլտվություն՝ «ԿամԱԶ»-ի դիմաց․ դա անպատկերացնելի է ինձ համար: Եթե մի բան չի կարելի սարքել, ուրեմն չի կարելի, եթե մի բան կարելի է կառուցապատել, ուրեմն կարելի է։ Մեկը մյուսին չի կարող նույնիսկ մոտ լինել»։
Հիշեցնենք, որ վերջերս սկանդալային քննարկումների առիթ դարձան ՙԼույս՚ խմբակցության պնդումները, թե քաղաքապետ Հայկ Մարությանը որոշ գործարարների շինթույլտվություն է տվել, ինչի դիմաց գործարարները Երեւանի քաղաքապետարանին նվիրել են աղբատար «ԿամԱԶ» ավտոմեքենաներ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ