Պարոն Քոչարյանը պարտավոր չէ մնալ կալանքի տակ, որովետեւ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է արձակուրդ գնալ.Հայկ Ալումյան
Նրանք, ովքեր կարծիք են հնչեցնում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավարությունը ձգձգում են, նրանց մի մասն իրավաբան չեն, իսկ մյուս մասն էլ փորձում են ուղղակի մեզ դնել մի վիճակի մեջ, որ պաշտպանները որոշ միջնորդություններից ուղղակի հրաժարվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Քոչարյանի հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Մինչեւ հիմա մենք ոչ մի անգամ նույնաբովանդակ միջնորդություն չենք ներկայացրել, եւ այդպիսի պլաններ էլ չունենք»,- ասաց Ալումյանը։
Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հունվարին կրկին միջնորդություն կներկայացնե՞ն խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, Ալումյանն ասաց. «Նախաքննության ժամանակ երկու ամիսը մեկ պետությունը պարտավոր է վերանայել անձի խափանման միջոցի հարցը։ Ենթադրենք՝ ինչ-որ մի մարդ հունիս ամսին կալանավորված լինի հիմնավոր ձեւով, բայց երկու ամիս հետո այդ հիմքերը կարող են բավարար չլինել։ Եվրոպական դատարանը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ որքան ավելի երկար է տեւում անձի անազատությունը, այնքան ավելի կարեւոր է դառնում նրա ազատ արձակվելու իրավունքը։ Եթե 2 ամիս առաջ դատարանը մի կարծիք ուներ, ոչինչ փոխված չլինի էլ՝ 2 ամիս հետո արդեն անձը լրացուցիչ փաստարկ է ունենում, որ իր կալանքը վերանայվի եւ ինքն ազատ արձակվի։ Եթե 2 ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել, ապա դա արդեն իսկ ցուցիչ է, որ անձն ազատ արձակվի։ Պարոն Քոչարյանը պարտավոր չէ մնալ կալանքի տակ, որովհետեւ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է արձակուրդ գնալ»։
Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը դատարանը կքննի արդեն հաջորդ տարի, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ շաբաթ գնում է արձակուրդ և հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 9–ին։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ