«Դուք հիմա վարչապետի՞ն եք կոռուպցիայի մեջ մեղադրում». Գարիկ Սարգսյանը՝ իր կուրսեցի փոխմարզպետի նշանակման մասին
Ես պարգեւատրում չեմ ստացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա հերքեց նաեւ, որ իր բաժանաղն իր տեղակալն է եւ նա լ է պարգեւատրում ստացել:
Հարցին, թե այդ դեպքում՝ մամուլն ինչու է նման բաներ գրում, նա պատասխանեց. «Չգիտեմ, իրենցից հարցրեք»:
Ինչ վերաբերում է իր վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպին, մարզպետն ասաց, որ այժմ քննություն է գնում, երբ կավարտվի, իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը:
Նա հրաժարվեց պատասխանել կոկոդիլսոաբուծության վերաբերյալ հարցին. «կլինեն ներդրումներ կտեսնեք»,-ասաց մարզպետը:
Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը հարազատների աշխատանքի չի տեղավորել, նախկինում էլ նման բան չի արել, սակայն քիչ անց խոստովանեց. «Իմ մորաքրոջ հարսը շատ վաղուց աշխատել է դպրոցում եւ շարունակում է աշխատել, նույնիսկ իմ մազպետ նշանակվելուց առաջ: Ես ունեմ օգնական, ով իմ ազգականն է, իմ զարմիկն է: Այլ բարեկամ չունեմ: Ես բաջանաղ չունեմ ինձ մոտ աշխատող: Խոսքը Նազարեթյան Արտավազդի մասին է, նա իմ կուսրընկերն է, մարզպետի տեղակալ, ծանոթացեք»:
Հարցին, թե արդյոք դա կոռուպցիոն ռիսկ իր մեջ չի պարունակում, մարզպետն ասաց. «Ոչ, ովոհետեւ երբ ՔՊ կուսակցությունը հիմնվել է, այս մարդն ակտիվ մեզ հետ ամեն հարցում զբաղվել է: Ցանկացած հարցում աջակից է եղել մեր ցանկացած քայլին»:
Հարցին, թե կարո՞ղ է նշել մի դրական բան, որի համար նա նշանակվել է փոխմարզպետ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Այդպես չի գնահատվում տեղակալ նշանակելը: Նա գաղափարակից ընկեր է մեզ համար եւ այդ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին»: Նա հավելեց, որ դա կոռուպցիա չի համարում:
«Դուք հիմա վարչապետի՞ն եք կոռուպցիայի մեջ մեղադրում, որովհետեւ վարչապետն է նշանակում փոխմարզպետին»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ