Աղքատությունը թվեր հրապարակելով չի վերանում
Տարօրինակ, ինչ-որ իմաստով նաեւ անհասկանալի ժամանակներում ենք հայտնվել: Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019թ. գրեթե ամենավերջում հայտարարում է, թե անցած տարի 2017 թ. համեմատ աղքատության մակարդակը նվազել է 2,2 տոկոսային կետով։
«2018 թվականին, 2017 թ. համեմատ, աղքատության մակարդակը նվազել է 2,2 տոկոսային կետով։ Իսկ ծայրահեղ աղքատների թիվը 1,2%-ից նվազել է մինչև 1%»,- գրել է Ավինյանը:
Ժողովրդին ավելի շատ հետաքրքիր է, թե ինչ եղել երկու կամ մեկ տարի առաջ, այլ ինչ է կատարվում հիմա: Եւ հետո, չէ որ 2018-ին դեռ զգացվում էր 2017-ին Կարեն կարապետյանի արձանագրած տնտեսական աճի արձագանքները:
Ամենահետաքրքիրը կլինի այն, երբ գործող իշխանությունները հայտարարեն, թե «տնտեսական հեղափոխության» շնորհիվ որքանով նվազեց աղքատների եւ ծայրահեղ աղքատների թվը: Ի վերոջ ո՞ւմ է պետք է այդ հեղափոխությունը, եթե կյանքի որակը չի բարձրանում:
Բնականաբար, կրկին կարող են հայտարարել, թե Հայաստանում աղքատ չկա, ինչպես հայտարարեցին կոռուպցիայի դեպքում, բայց դրանից պատեկերը չի կարող փոխվել: Ի վերջո, կառավարությունում պետք է հասկանան, որ աղքատությունը թվեր հրապարակելով չի նվազում:
Հայտարարում են, թե տնտեսական աճը 7.1 տոկոս է: Հրանտ Բագրատյանը հակադարձում է, թե իրականում ունենք ընդամենը 3.5 տոկոսանոց աճ, ինչին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հակադարձում է, թե պարոն Բագրատյանն առանց հիմնավորումների կարող է ասել ցանկացած բան:
Իսկ ո՞վ ասաց, որ առանց հիմնավորումների հայտարարություն է անում հենց Բագրատյանը: Ի վերջո, երբ հայտարարում եք, թե ունեք տնտեսական աճ, ի վերջո այդ աճի արդյունքում իրենց կենսամակարդակը գոնե մի փոքր բարելաված ազգաբնակչություն պետք է ունենանք:
Երբ հայտարարում են, թե աղքատությունը նվազել է 2.2 տոկոսով եւ միաժամանակ վստահելի մասնագետները պնդում են, թե հրապարակված 7.1 տոկոս տնտեսական աճն իրականություն չէ, մենք էլ ստիպված ենք լինում կասկածել անգամ 2.2 տոկոս աղքատության նվազման վերաբերյալ հայտարարություններին, քանի որ աղքատությունը շարունակում է թագավորել Հայաստանում:
Սա է իրականությունը: Երբ բանկերում աճում են սպառողական վարկեր վերցնողների թիվը, երբ նոր աշխատատեղեր, իրական աշխատատեղեր չեն ստեղծվում, ապա խոսել աղքատության մասին չի կարելի, հատկապես երբ դա անում են նրանք, վքեր իրականում պարտավոր են նվազեցնել աղքատությունը:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ