«Դա ստորություն է». Լեւոն Քոչարյանը՝ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չհամարելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն այսօր դատարանում անդրադարձավ տեսակետին, որ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահը պատահական չէր, քանի որ նա «Մարտի 1»-ի գործով վկա էր: «Չեմ զարմանում նման բան տարածող մարդկանց վրա: Այն մարդիկ են նման բաներ խոսում, որոնք ամեն ինչի մեջ բան են փնտրում: Իրենք թքած ունեն թե մարդկային զոհերի վրա, թե խոշոր հաշվով մարտի 1-ի տուժողների վրա: Իրենք նպատակ ունեն ամեն ինչ, որը կարող են օգտագործել մեր դեմ, շահարկեն, դա են անում: Նույնը փորձում էին անել Հայկ Հարությունյանի ինքնասպանության հետ կապված: Դա ստորություն է, որը մեզ համար զարմանալի չէ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Լեւոն Քոչարյանը:
Նա հավելեց, որ տեղյակ չէ, թե ինչ ցուցմունքն է տվել Աշոտ Կարապետյանը «Մարտի 1»-ի գործով. «Բայց որքան ես եմ հասկանում, ոչ մի տեղ այդ անունը չի շոշափվել, չի հոլովվել: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինքն այդ ժամանակ ինչ պաշտոն էր զբաղեցնում»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ