Լյուստրացիայի հարցը՝ օրակարգո՞ւմ
«Փաստ» թերթը գրում է.
«Իր վերջին հարցազրույցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ինչքան էլ խուսափեց պատասխանել քաղաքական հարցերի, այնուամենայնիվ մի քանի խնդրահարույց հարցերի հետ կապված որոշակի ակնարկներ ներկայացրեց։
Հարցազրույցում Վանեցյանի հնչեցրած այն միտքը, թե ՀՀ-ում գործող Սորոսի գրասենյակը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար, տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Այն, որ սորոսականները հակադրվելու էին, սպասելի էր:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի՝ անցած շաբաթավերջի արձագանքից զատ, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լարված ու բուռն է ընդունվել նաեւ ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, որոնք ծառայություններ են մատուցել ու մատուցում օրվա իշխանություններին:
Մեր աղբյուրների պնդմամբ, նրանք ՀՀ քաղաքական իշխանության առաջ վերստին հարց են բարձրացրել ՀՀ-ում լյուստրացիա անցկացնելու առումով՝ օրինակ բերելով Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային որոշ երկրների փորձը։
Բանն այն է, որ լյուստրացիա անցկացնելու դեպքում բացվելու են ուժային կառույցների արխիվները, եւ խորհրդային տարիների ՊԱԿ-ի գործողությունները դառնալու են հանրային սեփականություն։
Հենց դրանով է պայմանավորված, որ քաղհասարակության ներկայացուցիչների որոշ հատված անընդհատ այդ թեման բերում է հանրային օրակարգ եւ փորձում ապացուցել, որ լյուստրացիան Հայաստանում անխուսափելի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ