Այդ ինչպե՞ս է եղել, որ քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ները հենց քաղաքի հետ կապված գործ ունեցողներն են նվիրել
Քննիչ հանձնաժողով է ստեղծելու քաղաքապետարանից արտոնություններ տալու և դրանց դիմաց որոշակի գույք ստանալու կոռուպցիոն ռիսկերի, շինթույլտվությունների ուսումնասիրությունների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Մեզ մոտ արդեն սկսել ենք ստորագրություններ հավաքելը, հետո կդիմենք ԲՀԿ-ին»,- ասաց նա և նշեց, որ մոտ 37 ստորագրություն է անհրաժեշտ։ Իր կարծիքով՝ ԲՀԿ-ի միանալու դեպքում որևէ խնդիր չի լինի, նա նաև նշեց, որ հնարավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից էլ միանան։
Հարցին, թե ըստ Մարուքյանի, Հայկ Մարությանը կընդո՞ւնի Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերի հրավերը, պատգամավորը պատասխանեց, որ քաղաքապետը չմասնակցելու պատճառ չունի․ «Նրանք ասում են՝ ամեն ինչ նորմալ է, կոռուպցիա չկա, սա մանիպուլյացիա է, սուտ է։ Կարելի է դա ուղիղ եթերով քաղաքակիրթ, ժողովրդավարական մշակույթին հարիր բանավեճի վերածել, և բանավեճում, ով չկարողանա իր խոսքերն ապացուցել, նա պարտված կհամարվի»,- ասաց նա։
«Այդ ինչպե՞ս է եղել, որ նվերները հենց նրանք են տվել, ովքեր քաղաքի հետ կապված գործ են ունեցել։ Չկա որևէ երրորդ անձ, ով մի բան նվիրաբեր և տարածք, շինթույլտվություն, արտոնություն չստանար։ Կասկածներ կան և այդ կասկածները փարատելու համար լավ կլինի՝ պարոն Մարությանը ուղիղ եթերին գնա և իր ճշմարտացիությունն ապացուցի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ ներկայացրել էր, որ հաստատվում է՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մեքենա, ըստ Խաժակյանի՝ դրա դիմաց շինթույլտվություն է ստացել։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ