Դեռեւս հայտնի չէ՝ ընդունե՞լ է արդյոք Երեւանի քաղաքապետը ուղիղ եթերում բանավեճի հրավերը. մամուլի քարտուղար
Դեռեւս հայտնի չէ՝ ընդունե՞լ է արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղիղ եթերում բանավիճելու հրավերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Մեկնաբանելով Խաժակյանի հայտարարությունը, թե նա պատրաստ է հիմնավորել իր պնդումները քաղաքապետի գործարքների կոռուպցիոն էության մասին՝ Կարապետյանն ասել է, որ դա անհնար է անել։
«Վերջին օրերին մենք բազմիցս դիմել ենք այս թեմային եւ անհրաժեշտ պատասխաններ տվել բարձրացված հարցերին, հրապարակվել է նաեւ տնտեսվարող կազմակերպությունների ու մասնավոր անձանց ցուցակը, որոնք մայրաքաղաքին նվիրատվություններ են արել։ Բացի այդ, մենք մեր հայտարարություններում անդրադարձել ենք նաեւ «Լույս» խմբակցության ներկայացուցիչների այլ մեղադրանքներին։ Քաղաքի իշխանությունների գործողությունների կոռուպցիոն էությունը հիմնավորելն անհնար է»,- նշել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որի շրջանակում պատրաստվում է հիմնավորել Մարությանի գործողությունների կոռուպցիոն էությունն ու պաշտոնեական դիրքի չարաշահման փաստը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ