Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատություններ տալու
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատություններ տալու Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
«Եկեք անկեղծ խոսենք, դա ոչ թե արտահայտություն էր, այլ վիրավորանք»,-ԱԳՆ-ում ասել են թուրք դեսպանին:
Top-News.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» և ասել. «Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»:
Հիշեցնենք, որ The Economist-ին տված հարցազրույցում ֆրանսիացի առաջնորդն ընդգծել էր ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցելու հարցում՝ նախքան Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Նա հարցականի տակ էր դրել ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը և ասել, որ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է»:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ