Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվել է ընդդիմության բողոքի ցույցը (տեսանյութ)
Ուրբաթ առավոտյան Թբիլիսիի խորհրդարանի պատերի մոտ վերսկսվել է hամամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պահանջող ընդդիմության ցույցը, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կայքը:
«Մենք շենքի մոտ կմնանք, որ մեր ձայնը, մեր բողոքը հասցնենք պատգամավորներին... Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունը ջրցան մեքենաներ չի կիրառի և չի մտցնի հատուկ նշանակության զորքեր»,-ասել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին:
Ցույցին մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես էլ «Եվրոպական Վրաստան- Շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության գործիչները, ինչպես նաև «Փոխի՛ր», «Համարձակվի՛ր» և «Ամո՛թ է» շարժումներից քաղաքացիական ակտիվիստներ:
Ի տարբերություն հինգշաբթի օրվա, այսօր ոստիկանությունը երկաթյա ցանկապատեր չի տեղակայել խորհրդարանի մոտ: Վաղ առավոտից պատգամավորներն սկսել են հավաքվել օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ նախատեսված է անցկացնել հանձնաժողովի լսումներ և լիագումար նիստ:
Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկվում են ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումների կողմից: Դեռևս իրավապահների հետ բախումներ չեն գրանցվել:
Ինչպես ավելի վաղ նշել է tert.am-ը` Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ