Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, դուք պետք է մերժեք դա. բուլղարացի պատգամավոր (տեսանյութ)
Ստամբուլյան կոնվենցիան ներարկում է գենդերային գաղափարախոսություն դպրոցներում. կոնվենցիան մեծ թակարդ է, դուք պետք է մերժեք դա: Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի կազմակերպած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը թեմայով կլոր սեղան – քննարկմանը կոնվենցիայի դեմ պայքարի իր երկրի փորձը ներկայացրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան:
«Մենք այդ խաղում հաղթել ենք, շատ լավ օրինակ է, թե ինչպես հասարակությունը կարող է դիմադրել այդ փաստաթղթին: Մենք սկսեցինք այդ փաստաթղթի դեմ խոսել 2016 թ., շատ ակտիվիստներ, ՀԿ-ներ սկսեցին գովերգել փաստաթուղթը, թեժ բանավեճ սկսվեց հասարակությունում: Մեր կառավարությունը չէր մասնակցում այդ բանավեճերին, բամբասանքներ կային, որ կառավարությունն ուզում է վավերացնել կոնվենցիան: Հետո Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին միացավ այս բանավեճին: Ի վերջո, Կառավարությունն ասաց՝ հասարակությունում վտանգավոր գործընթացներ են ընթանում, և կոնվենցիան հանձնվեց ՍԴ քննարկմանը և հակասահմանադրական ճանաչվեց»,- ասաց Ալեքսանդր Սիմովը:
Նրա խոսքով՝ բուլղարերենում գենդեր տերմին չկա, գործածության մեջ է սեռ բառը: Իսկ Ստամբուլյան կոնվենցիայում գենդեր բառը թարգմանվել էր սոցիալական սեռ: «Սա նշանակում էր, որ կինը կարող է իրեն զգալ տղամարդ, տղամարդը՝ կին»:
Բուլղարացի պատգամավորը նաև նշեց, որ ընտանիքներում բռնությունը կանխարգելող կոնվենցիայի դեմ հիմնականում պայքարում էին կանայք. «Կոնվենցիան ներարկում է գենդերային գաղափարախոսություն դպրոցներում, մեր հասարակությունը չէր կարող ընդունել, դա դեմ է մեր արժեքներին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ազգ պետք է կանգնի իր ազգային արժեքների պաշտպանության գործին»:
Ալեքսանդր Սիմովը նկատում է, որ Արևելյան Եվրոպայում ընթանում է Ստամբուլյան կոնվենցիայի մերժման գործընթաց: Բուլղարիայից բացի, Ստամբուլյան Կոնվենցիան չեն վավերացրել նաև Սլովակիան և Խորվաթիան:
«Մենք հաղթեցինք, բայց սա երկար պայքար է, սա վերջ չունի: Սլովակիան երեկ 2-րդ անգամ մերժեց կոնվենցիայի վավերացումը: ԵՄ-ն ստիպում է անընդհատ վերանայել վավերացման գործընթացը: Պետք է անընդհատ պայքար լինի, պայքարը հարատև է»,- ասաց պատգամավորը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ