Բանակից խուսափելու օրինագիծ
ԱԺ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Ոչ, նա չի ցանկանում բանակն ավելի կատարյալ եւ մարտունակ դարձնել, ավելի գրավիչ զինակոչիկների համար: Նա մտածում է նրանց մասին, ովքեր երազում են խուսափել զինվորական ծառայությունից:
Ունենալ Արցախի չլուծված խնդիր, ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ, գտնվել այս բարդ եւ մարտահրավերներով լեցուն տարածաշրջանում ու օրինագիծ մշակել, որով օրինականացվում է զինծառայությունից խուսափելը, մեղմ ասած՝ անհեթեթություն է:
Իմքայլական պատգամավորը նշում է որ 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափում են նրանք, ովքեր հիմնականում տիրապետում են մեծածավալ դրամական միջոցների, արտագաղթում են եւ իրենց հետ տանում իրենց ընտանիքի անդամներին եւ ֆինանսական միջոցները, եւ առաջարկում է սա կասեցնելու համար այլընտրանքային ծառայության հնարավորություն ստեղծել. անցնել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության:
Չգիտես ծիծաղես, զայրանաս, թե բղավես: Պատգամավորը ասում է, թե մեկ է փող ունեցողը բանակ չի գնում, եկեք օրինականացնենք այն, մի քիչ գումար վերցնելով: Ընդամենը 20 հազար դոլար եւ դուք մեկ ամիս ճամբար եք գնում, որը համարվում է զինծառայություն, իսկ ահա նրանք, ովքեր փող չունեն, ովքեր հարստություն չեն դիզել, ստիպված կլինեն իրենց որդիներին բանակ ուղարկել նաեւ փող ունեցողների փոխարեն:
Ցինիզմը հասել է գագաթնակետին: Մի՞թե այս տեսակի օգտին է քվեարկել հայ ընտրողը, մի՞թե այսպես մտածողներին իշխանության բերելու համար էին հավաքվում հրապարակներում, մերժում Սերժին: Հիմա նայում են ընտրողի աչքերին եւ ասում՝ փող չունեք, ուրեմն ձեր որդին կծառայի նաեւ մեր փոխարեն:
Ըստ պատգամավորի ցինիզմի գագաթնակետին հասնող նախագծի՝ քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով:
Այսքանից հետո մնում է առաջարկել, որ օրինագիծ մտածեն նաեւ համալսարանը վեց ամսում ավարտելու, ասպրանտուրան երկու շաբաթում ավարտելու մասին: Վճարիր 15 հազար դոլար եւ ստացիր ավարտական դիպլոմ, վճարիր եւ տասը հազար եւ ստացիր թեկնածուի կոչում:
Այս իրականությունում ենք հիմա մենք գտնվում, դրանից բխող բոլոր անհեթեթ հետեւանքներով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ