ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով. Նիկոլ Փաշինյան
Ուզում եմ ընդգծել, որ երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի և նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Այս մասին ՀՔԾ-ում ծառայողի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ առիթը օգտագործել ասելու համար, որ սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետև եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը նոր անձնակազմով փոխարինելու ձգտում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ և մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի և բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձևակերպման համար, Հիսուսի բարդույթով»,- նշեց նա:
Վարչապետը նշեց, որ Հիսուսի բարդույթ ասելով նկատի ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը և՛ ծառա է, և՛ տեր է միաժամանակ, որովհետև ըստ վարչապետի, այդ երկուսը մեկը մյուսից անջատելով՝ պետական պաշտոնյայի դեպքում դա չի լինի բավարար չափով օգտակար:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ