Քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ընկերությունը գրանցվել է 2019-ի հունվարին, պատրաստվում է Երևանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել. քաղաքապետը թույլատրել է
Tert.am-ին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանին 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականի հունվարին:
«Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ն է, իսկ փաստացի գործունեության հասցեն՝ Արմենակյան փողոց 26 Նորք-Մարաշ 0047-ը: Նախատեսվող գործունեության հասցեն՝ Դավթաշեն վարչական շրջանը:
Արդեն մարտ ամսին ՍՊԸ-ն հող է ձեռք բերել Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի հ22 և Անաստաս Միկոյան փողոց հ.64 հասցեներում: Այս հասցեում էլ Ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Համալիրը բաղկացած է լինելու 6 մասնաշենքերից՝ 18 վերգետնյա հարկերով։
Նախատեսվող կառույցը հատակագծում ունի ուղղանկյունաձև տեսք ։ Մասնաշենքերը մի տիպի են։ Բոլոր առաջին հարկերը նախատեսված են որպես հասարակական նշանակության տարածքներ։ Երկրորդ հարկից սկսած նախատեսված են բնակարաններ։ Կառույցը բաղկացած է երկու մուտքից, ամեն մուտքում նախատեսված 5 բնակարան (2 երեք սենյականոց և 3 հատ 2 սենյականոց)։ 4 սենյականոցները նախատեսված են 13-րդ հարկից սկսած։ Մասնաշենքերի տակ նախատեսված են 2 հարկով ավտոհանգրվաններ, որոնք կապված են միմյանց հետ։
Նախագծի համար հիմք է հանդիսացել պատվիրատուի հայտը, անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման N 25032019-01-0135 և 25032019-01-0154 վկայականները, Երևանի քաղաքապետի կողմից տրված 20.08․2019թ․ N01/18-07/2- 58468-808 ճարտարապետահատակագծային առաջադրանքը։
Դեռ 1 տարեկան չեղած ընկերությունը Երևանում 6 հատ 18 հարկանի համալիր է կառուցելու, իսկ քաղաքապետարանը թույլտվությունը տվել է օգոստոս ամսին:
Հիշեցնենք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 2 օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ հարց էր բարձրացրել՝ արդյոք ճի՞շտ է, որ Դավթաշենում՝ Եղվարդի խճուղում իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն. դոլարի ( 10 հատ) «ԿամԱԶ» է նվիրել Երևանին շինթույլտվություն ստանալու համար։
Քաղաքապետարանը հերքել էր՝ նշելով, որ որևէ մեկին որևէ բանի դիմաց շինթույլտվություն չի տալիս, շինթույլտվություն տալիս է բացառապես այն դեպքերում, երբ այդ շինթույլտվության օրենսդրական նորմատիվային հիմքերը և քաղաքի զարգացման նպատակահարմարությունն առկա են:
Այնուհետև քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե չի հիշում քաղաքապետարանի նվիրատուների անունները, ապա ավագանու նիստին ասել էր. «Շատ նվիրատուներ ասում են`ուղղակի ուզում ենք բարեգործություն անել, հո «ռեկլամ» չենք անելու մեզ»:
Այսօր արդեն քաղաքապետարանը հրապարակեց այս պահին նվիրատու կազմակերպությունների ցանկը և հայտնի դարձավ, որ ամենաշատ նվիրատվությունը՝ 14 «ԿամԱԶ» արել է «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը քաղաքապետարանի հրապարակումից հետո ֆեսյբուքյան էջում տեղեկացրեց, որ իր մատնանշած ընկերությունը հենց «Ն և Ս քոնսթրաքշն»-ն է: «Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ շինարարությունն իրականում ԱՊՕՐԻՆԻ Է և ՉՈՒՆԻ ՇԻՆԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ, բայց ստանալու է, քանի որ արդեն իսկ կամազներով «վճարել է» շինթույլտվության դիմաց»,- գրել է նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ