Կառավարությունը 4 ընկերությունների ազատեց մաքսատուրքերից. Նրանք կներկրեն մոտ 1,1 մլրդ դրամի ապրանքներ
Կառավարությունն իր այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվի մաքսատուրքի արտոնությունից:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը ներկրվող ապրանքներն օգտագործելու է անձեռոցիկների, թղթե սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար: Արտադրությունը իրականացվելու է Երեւանում, կազմակերպությունը գործում է 2012 թվականից, արդեն իսկ իրականացրել է 135 մլն դրամի ներդրումներ, եւս 50 մլն դրամի ներդրումներ պետք է անի:
«Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը դիմել է 747 մլն դրամ ընդհանուր արժեքով ապրանքների ներկրումը մաքսատուրքից ազատելու խնդրանքով: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի74,3 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը 907 հազար դրամ:
Նախարարը տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկված են եւս երեք հարցեր, որոնցով արտոնություն տրվեցին երեք ընկերությունները:
Մանսավորապես «Արմենիա Վայն» ընկերությունն ազատվել է 265 մլն դրամի ապրանքների ներկրման մաքսատուրքից: «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռներեցն ազատվել է 77 մլն դրամ ապրանքների ներմուծման մաքսատուրքից, իսկ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունն ազատվել է 43,4 մլն դրամի ապրանքների ներմուծման մաքսատուրքից:
«Հանրագումարով այդ երեք ընկերությունները ազատվել են 385 մլն դրամի ապրանքների մաքսատուրքից, իսկ մաքսատուրքի գումարը կազմում է մոտ 30 մլն դրամ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ