Բրազիլիայի նախկին նախագահին դատապարտել են 17 տարվա բանտարկության կոռուպցիայի պատճառով
Բրազիլիայի 4-րդ օկրուգի տարածքային դաշնային դատարանը Աթիբայայում կոռուպցիայի գործով մեղավոր է ճանաչել եւ 17 տարի մեկ ամիս բանտարկության դատապարտել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«4-րդ դաշնային տարածքային դատարանի հանձնաժողովը միաձայն որոշմամբ հաստատեց նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի մեղադրական դատավճիռը պասիվ կոռուպցիայի եւ Աթիբայայի շրջանակում փողերի լվացման մեղադրանքով։ Պատիժը կկազմի 17 տարի 1 ամիս 10 օր ազատազրկում»,- ասվում է դատարանի Թվիթերի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Կուրիտիբայի դաշնային դատարանը որոշում էր կայացրել ազատ արձակել Լուլա դա Սիլվային, որը կալանավորված էր 2018 թվականի ապրիլից ութ տարի տասն ամսով կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով, փոխելով քրեակատարողական օրենսգրքի նորմը, որով նախատեսվում էր ձերբակալություն երկրորդ ատյանում գործը տանուլ տալուց հետո։
Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, դատարանի որոշումը պատժի ժամկետն ավելացնելու մասին կհավասարեցվի երկրորդ ատյանի դատավճռին, ինչը թույլ կտա նախկին նախագահին մնալ ազատության մեջ մինչեւ քրեական հետապնդումից պաշտպանության բոլոր իրավաբանական միջոցների սպառումը։
Այսպիսով, Լուլա դա Սիլվան արդեն երկրորդ դատավճիռն է ստանում երկրորդ դատական ատյանում կոռուպցիայի մեղադրանքով։ Մինչ այդ նրան մեղավոր էին ճանաչել մեկ այլ գործով՝ դատապարտելով 1 տարի 7 ամիս ազատազրկման։
Լատինական Ամերիկայի մի շարք երկրների իշխանությունների ներկայացուցիչները միլիոնավոր դոլարների կաշառք են ստացել Odebrecht-ից՝ բրազիլական Petrobras էներգահսկայի հիմնական կապալառուներից մեկից։ Համաձայն ԱՄՆ դատարանի տեղեկության՝ Odebrecht-ը օտարերկրյա քաղաքական գործիչներին եւ իշխանությունների նեկայացուցիչներին վճարել է ընդհանուր առմամբ 439 մլն դոլար 2001-2016 թվականներին։ Շահավետ գործարքների համար «երախտագիտություն» ստացողների մեջ են պաշտոնյաներ Արգենտինայից, Կոլումբիայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Էկվադորից, Գվատեմալայից, Մեքսիկայից, Պանամայից, Պերուից, Վենեսուելայից։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ