«Սա խայտառակություն է». «Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական հայցը դատարանը մերժեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, մերժեց Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատված Հայկ Այվազյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
«Որպես հավանական տարբերակ՝ հայցի մերժումը քննարկում էինք։ Սա խայտառակություն է, ես գիտեմ, որ իմ իրավունքները ոտնահարվել են, եւ դատարանը չկարողացավ պաշտպանել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Այվազյանը։
Այվազյանը նշեց, որ իր խախտված իրավունքների վերականգնման համար պայքարելու է. «Դիմելու եմ Վերաքննիչ դատարան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ինչպես մյուս նիստերին, այս նիստին նույնպես ներկա չէր։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին զբաղեցրած պաշտոնից ազատված Հայկ Այվազյանը նշել էր, որ անակնկալի է եկել, երբ իմացել է, որ ինքն ազատված է աշխատանքից՝ առանց որեւէ պարզաբանման եւ պատճառաբանություն ներկայացնելու: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկ Այվազյանի ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած հակասությունն է եղել։
ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության ղեկավարի դեմ. նախ՝ պարտավորեցնում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանը, վերականգնվել աշխատանքի, եւ, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետեւանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ