Իժեւսկի բնակիչը փորձել է օտարերկրացիներին վաճառել գաղտնի ռազմատիեզերական տվյալներ. ԶԼՄ-ներ
Իժեւսկի բնակիչը փորձել է կապ հաստատել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, որպեսզի տեղեկություն հաղորդի գաղտնի մշակումների մասին, որոնք վերաբերում են ռազմատիեզերական ոլորտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուաստանի տարածաշրջանային ԱԴԾՎ-ին։
«Ռուսաստանի ԱԴԾ Ուդմուրտիայի Հանրապետության վարչության աշխատակիցները հայտնաբերել են Իժեւսկի բնակչին, որը փորձել է կապ հաստատել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ՝ նպատակ ունենալով հատուցման դիմաց տեղեկություն տրամադրել ռազմատիեզերական ոլորտի վերաբերյալ գաղտնի մշակումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես հավաստիացրել են մամուլի ծառայությունում, իժեւսկցին ավելի վաղ ունեցել է տեղեկություններ, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում։ Նա ծրագրել է Ուդմուրտիայի տարածքում ստեղծել կազմակերպություն, որի հիմնական նպատակը պետք է դառնար այդ տեղեկությունների հայթայթումը։ «Նման գործողությունների դրդապատճառը հարստանալու ցանկությունն էր ի հաշիվ արտասահմանյան կողմին գաղտնի տեղեկության վաճառքի։ Հանցավոր մտադրության ժամանակին բացահայտումը թույլ տվեց կանխել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը վնաս պատճառելը»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի ԱԴԾ տարածաշրջանային վարչության աշխատակիցները պաշտոնապես նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա գործողություններն անթույլատրելի են, քանի որ գաղտնի տեղեկությունների վաճառքը կարող է որակվել որպես պետական դավաճանություն (ՌԴ ՔՕ 275 հոդված)։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ